четверг, 26 мая 2011 г.

Ղուկաս 15:11-32

Բանտ:Մենություն:Ինքնամեղադրանք:Զղջում:Նա բանտախցի մի անկյունում թիկնած,մտածում,էր անընդհատ հիշում էր կատարվածի մասին,արտասվում ,կարուտում:Տանից գողություն էր կատարել,թալանել էր իր իսկ ծնողներին,գողացել էր տան ողջ կարողությունը և արդյունքում` հայտվել բանտում:"Հավանաբար նրանք երբեք չեն ների ինձ,չեն ընդունի,ես ամեն ինչ ու ամենակարևորը իմ թանկագին ծնողների սերը կորցրեցի",-մտածում էր նա:Վերջապես որոշեց:Մոտենում էին ազատ արձակվելու բաղձալի օրերը,նա այլ տեղ չուներ` ոչ նախկին մեխսակից ընկերները,ոչ ընկերուհինները,ոչ ոքի նա այլևս պետք չէր ,միայնության,բացարձակ լքվածության զգացում:Նա հասկացավ,որ այլ ելք չկա,նա պետք է անպայման ներում ստանա ծնողներից:Նա որոշեց նամակ գրել հետևյալ տողերով "Հայր իմ,գիտեմ `ես սարսափելի մեղք եմ գործել և արժանի չեմ այլևս ձեր սիրուն,բայց շուտով ես ազատ եմ արձակվելու,վերադառնալու եմ բանտից...տուն,խնդրում եմ`եթե գոնե մի փոքր շանս ունեմ նորից վերականգնել իմ դիրքը ձեր աչքերում,որպես նշան մեր տան պատուհանին մի փոքրիկ սպիտակ թաշկինակ կախիր,որը տեսնելով, ես համարձակությանս վերջին փշուրները հավաքելով ,ներս կմտեմ, և մենք նորից...նորից միասին կլինենք,առայժմ:"
Նամկը ուղղարկվեց:Եվս մի քանի օր: Անորոշություն:Երկմտանք:Սպասում:Ահա այն օրը,որին այդքան սպասել էր,այդքան երազել:Անվստահ քայլերով մոտեցավ իրենց փողոցին:Պահն այնքան հուզառատ էր ու վճռական,որ  նա անընդհատ փորձում էր մի փոքր էլ հետաձգել:Մտավ բակ:Աչքերը փակ էին:Խորը շունչ առավ ու...:Աչքերը բացեց:Նա փոքրիկ սպիտակ կտորն էր փնտրում տան պատուհանին,բայց փոխարենը նա այլ բան տեսավ:Իրենց տունն ամբողջությամբ պատված է սպիտակ սավաններով,պատուհանները,դռներ,պատերը,ամբողջությամբ սպիտակի մեջ էին թաղված:Աչքերից արցունքների գետեր սկսեցին հոսել:Նա ծնկեց:Հասկացավ,որ այնտեղ`ներսում,իրեն սպասում էին,սպսում էին իրեն ներած ու անսահման սիրող հայրն ու մայրը:
Ով սիրում է, Նա միշտ սպասում է:


Комментариев нет:

Отправить комментарий