четверг, 7 июня 2012 г.

Հովվին, որն իր ոչխարների հոտն էր արածացնում, մեքենայով մոտենում է ոմն մեկը և գլուխը պատուհանից դուրս հանելով՝ ասում.
- Եթե ես քեզ ասեմ, թե հոտիդ մեջ քանի ոչխար կա, այդ ոչխարներից մեկն ինձ կնվիրե՞ս:
Փոքր ինչ զարմացած հովիվը պատասխանում է.
- Իսկ ինչու՞ ոչ: Կնվիրեմ:
Այդ ժամանակ մարդը մեքենայի միջից հանում է իր ձեռքի համակարգիչը, միացնում է այն բջջային հեռախոսին, միանում է ինտերնետ կապին, մտնում ՆԱՍԱ-ի վեբ կայքը, ընտրում արբանյակային GPS կապը, որոշում գտնվելու վայրի ճիշտ կոորդինատները ու դրանք ուղարկում ՆԱՍԱ-ի մյուս արբանյակին: Սա կատարում է տեղայնքի լուսանկարում ու ստանում գերբարձր որակի լուսանկար: Հետո մարդը լուսանկարն ուղարկում է Համբուրգի լաբորատորիաներից մեկը, որտեղից քիչ անց ստանում է էլեկտրոնային նամակ, որով հաստատում է, որ լուսանկարը մշակվել է և ստացված արդյունքները պահվել են տվյալների բազայում: ODBC-ի միջոցով նա միանում է MS-SQL տվյալների բազային, պատճենում բոլոր տվյալները EXCEL-ի աղյուսակի մեջ ու սկսում է հաշվարկներ կատարել: Մի քանի րոպե անց ստանում է արդյունքը, որը իր գրպանի փոքրիկ գունավոր փրինտերով տպում է:
Վերջապես նա ասում է հովվին.
- Դու քո հոտում ունես 1586 ոչխար:
- Ճի՛շտ է: Հենց այդքան ոչխար էլ ունեմ: Դե ի՞նչ: Ընտրիր քո ուզած ոչխարը:
Մարդը ընտրում է մեկը և գցում ավտոմեքենայի թափքի մեջ:
Հանկարծ հովիվը ասում է.
- Լսիր, իսկ եթե ես գուշակեմ, թե դու ինչ մասնագիտությամբ ես աշխատում, վերցրածդ հետ կտա՞ս:
Մի քիչ մտածելուց հետո մարդ ասում է.
- Դե ի՞նչ, փորձի՛ր:
- Դու խորհրդատու ես աշխատում, - ասում է հովիվը:
- Սատանան տանի՛: Դու ճիշտ ես: Բայց ինչպե՞ս գլխի ընկար:
- Դա շատ հեշտ էր, - ասում է հովիվը, - դու եկար այստեղ, մինչդեռ քեզ ոչ մեկը չէր կանչել, ուզում ես վարձատրություն ստանալ այն պատասխանի համար, որը ես առանց քեզ էլ գիտեմ, պատասխանել այն հարցին, որը քեզ ոչ մեկը չի տվել: Ու դա դեռ քիչ է, դու իմ գործից բան չես հասկանում: Այնպես որ վերադարձրու իմ շանը: