четверг, 19 мая 2011 г.

Thank YOU!!!

Ինչն է խանգարում մեզ մի քիչ ավելի գոհացող լինել,ավելի գնահատել մեր ունեցածը,ավելի շնորհակալ լինել Աստծուն այն ամենի համար ինչն այսօր ունենք:Շնորհակալություն հայտնելու համար անհրաժեշտ է նախ գնահատել:Եթե ինձ համար որևէ բան արժեք չի ներկայացնում ,և այն նվիրում են ինձ,իմ սրտում առանձնակի շնորհակալություն,երախտիքի զգացում չի առաջանում:Բայց եթե ես ստանում եմ մի բան,որի կարիքը շատ ունեմ,որին շատ եմ սպասել,երազել,իմ սիրտը լցվում է մի զգացումով որի անուն է ''շնորհակալություն'':Այսինքն շնորհակալությունը գնահատական է:Իսկ մենք միշտ գնահատում ենք,երբ արդեն կորցրել ենք կամ դեռ չունենք:Ինչու եմ սա ասում,չգիտեմ մեր ազգային գենի մեջ է,թե ներկայիս կյանքի ռիթմն է մեզ ստիպում միշտ դժգոհ լինել,միշտ բողոքել,միշտ տրտնջալ:Մի հետաքրքիր վիճակագրության հանդիպեցի ինտերնետում,որն օգնում է հասկանալ,գնահատել և արժևորել կյանքը,այն ամենը ինչ ունենք,այն մարդկանց,ովքեր մեր կողքին են.

Եվ եթե դուք վաղը արթնանաք առողջ, ապա դուք ավելի հաջողակ եք, քան մեկ միլիոն մարդ, որ մինչև այս շաբաթվա վերջ չեն ապրի:
Եթե դուք երբևէ չեք մասնակցել պատերազմական գործողությունների, չեք տանջվել սովից, մենակությունից և բանտարկությունից, ապա դուք ուղղակի բախտավոր եք` ի տարբերություն 500 մլն մարդու, որ անցել են այդ ամենի միջով:
Եթե դուք կարող եք հանգիստ դավանել ձեր նախընտրած կրոնը առանց հետապնդումներից, կալանավորումից, տանջանքներից կամ մահից վախենալու, ապա 3 մլրդ մարդ այսօր նույնը անել չի կարող:
Եթե ձեր սառնարանում կա ուտելիք, ունեք հագուստ և ծածկ /բնակության վայր/, ապա դուք ավելի հարուստ եք, քան աշխարհի բնակչության 75%: Իսկ եթե ունեք հաշվեհամար բանկում կամ գոնե կանխիկ գումար ձեր դրամապանակում, ապա դուք պատկանում եք երկրագնդի բնակչության ընտրյալ 8%-ին:
Եթե Ձեր ծնողները դեռ կենդանի են, ավելին, եթե նրանք ամուսնալուծված չեն, ապա դուք <Բախտի> սիրելիներից եք: Ձեր նմանները շատ քիչ են նույնիսկ Կանադայում և ԱՄՆ-ում:
Նույնիսկ այն, որ դուք ինքնուրույն կարողացաք կարդալ այս ինֆորմացիան, ձեզ առանձնացնում է աշխարհի 2 մլրդ բնակիչներից, որոնք այսօր կարդալ չգիտեն:
Գնահատե’ք կյանքը: Շնորհակալ եղեք Աստծուն ձեզ ընձեռած հնարավորությունների համար: Կյանքը հիասքանչ է:www.newgeneration.am


Комментариев нет:

Отправить комментарий