вторник, 31 мая 2011 г.

Ամեն բան ինձ կարելի է...

Ամեն բան ինձ կարելի է,բայց ես չպետք է որևէ բանի իշխանության տակ լինեմ,...ամեն բան ինձ կարելի է,բայց ամեն բան չէ,որ օգուտ է տալիս:                          Պողոս առաքյալ               
  Ես վերջին անգամ ծխել եմ, հավանաբար, 5 տարեկանում,երբ հայրս խնդրեց մոխրամանի պարունակությունը թափել,և ես դեռևս ամբողջովին չմարած ծխախատի այսպես ասած ''բիչոկի'' վերջը տվեցի: Ընդհանրապես չհավանեցի,ոչ հաճույք զգացի, ոչ որևէ այլ բան/դրանից առաջ մի քանի անգամ էլ էր առիթ եղել պատերի տակ "ձյաձյա-ձյաձյա'' խաղալու/:Բայց հետաքրքիրն այն էր,որ ինձ թվում էր,թե ես մեծ եմ `պապայի նման,բայց դա թույլ արգումենտ էր այդ տհաճ ''ծիսկարգը'' շարունակելու համար:Հետո երբ արդեն պատանի էի,ընկերնեիս մեծ մասը արդեն ''ստաժավոր" ծխողներ էին,բայց այդ հանգամանքը չկարողացավ ինձ  ստիպել միանալ նրանց "ակումբին":Դպրոցի ավարտական երեկույթը,որը մինչ այդ օր համբերած,չծխած տղաների ծխելու դեբյուտի օրն է,այն օրը,երբ տղաներ ուզում են պատանու և երիտասարդի սահմանագծին բաժանարար գիծ կամ դրոշակ դնել` ծխի տեսքով,դարձյալ ինձ չկարողացավ ստիպել  այդ ամենի տրամաբանությունը հասկանալ ու ենթարկվել:Հետու` ինստիտուտ,նոր ընկերներ,բանակ,նոր միջավայր,բայց ես այդպես էլ երբևէ կարիք կամ անհանրաժեշտություն չզգացի ծխախոտով "դարդերս'' թեթևացնելու կամ նյարդերս հանգստացնելու,դրա համար ավելի արդյունավետ միջոցներ կան,օրինակ` աղոթք,չզարմանաք,դա օգնում է:Այսօր ծխելու դեմ պայքարի միջազգային օրն է. կոչ եմ անում բոլոր ընկերներիս, ովքեր ծխում են/միայն այս արտահայտության մեջ խորացեք` արդեն ծիծաղելու է` ծ խ ու մ ե ն,ծուխ,մուխ/,հենց այսօր որոշում կայացնեն ու "թարգեն",թողնեն ծխելը.դուք այդ քայլին պետք է գնաք ամենաքիչը այս տվյալների պատճառով` Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն, ծխելու հետևանքով ամեն տարի մոտ 1.2 մլն մահվան դեպք է արձանագրվում: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առողջապահության նախարարության Հակածխախոտային ծրագրի ղեկավար Ալեքսանդր Բազարջյանը: Ըստ նրա, հակածխախոտային միջոցառումներ չձեռնարկելու դեպքում, կանխատեսվում է, որ 2020-ին այս ցուցանիշը կհասնի 2 միլիոնի, այսինքն` կգրանցվի մահվան ընդհանուր դեպքերի 20%:

Ա. Բազարջյանի խոսքով, Հայաստանում այսօր մեծահասակ բնակչության մոտ 30%-ը կանոնավոր` ամենօրյա ծխող է համարվում: Իսկ ծխողների 55 %-ը տղամարդիկ են կազմում: Այսինքն` վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում ծխող կանանց ու տղամարդկանց թիվը գրեթե հավասար է: «Չնայած, պետք է նշել, որ վերջին շրջանում հանրապետությունում հակածխախոտային գործողությունների բնագավառում իրավիճակը որոշակիորեն փոխվել է: Վերջին երեք տարիներին, ծխողների թիվը կտրուկ նվազել է»,-նշեց Ա. Բազարջյանն ու ավելացրեց, որ այսօր երկրի քաղաքականությունը քաջալերում է բնակչության առողջ ապրելակերպը:

Նշենք, որ անցյալ տարի հանրապետությունում գրանցվել էր ծխող տղամարդկանց թվի 3-4 տոկոս նվազեցում: Իսկ ծխող կանանց ցուցանիշն 2006-ի համեմատ չէր փոխվել: Իսկ համաշխարհային բանկի աշխատանքային խմբի անցկացրած հետազոտության արդյունքում պարզվել է, որ 2007-ին ամենօրյա ծխողների թիվը 60%-ից նվազել է` հասնելով 53-54 տոկոսի:Փորձեք,ջանք արեք,կստացվի:Դիմեք Աստծուն, և ՆԱ կոգնի,անպայման կոգնի:

Комментариев нет:

Отправить комментарий