Վերջերս գնացել էի No comment ներկայացմանը շատ հավանցեի` չնայած ցենզուռայի սահմանները տղաները հաճախակի էին անցնում: Ինչևէ, մի դրվագ կա,որտեղ բժիշկը, դիմելով բարձրհասակ և ցածրահասակ երկու մարդկանց,ովքեր ուզում են հասակներով փոխանակվել,ասում է "Մենք ծայրահեղությունների ժողովորդ ենք,երբ հարուստի տղան իրեն լավ է պահում,համեստ է /հաբռգած չէ/ մենք ասւմ ենք` ինչ լավ է,բայց դա լավ չէ,դա ՆՈՐՄԱԼ է,երբ պաշտոնյան կարմիր լույսի տակ կանգնում,մենք ասում ենք` տեսեք ինչ լավ է,բայց դա լավ չէ,դա ՆՈՐՄԱԼ է...'':Իսկապես այդպես է,մենք լավի ու վատի ,նորմալի տեղերը շփոթում ենք,խեղաթյուրում ենք,մենք կամ շատ ''լավն'' ենք ,ինչպես ներկայանում են Եհովայի վկաները կամ շատ վատն ենք.ինչպես տեսանք նույն Եհովայի վկաներին մայիսի 16-ին հոգևորականի հետ ''չանգեչանգ'' կռվելիս:Մենք խաչակնքվում ենք` նոր ենք գողություն անում,մոմ ենք վառում` նոր ենք անիծում:Երևի նրանից է,որ այդպես ել անկեղծ քրիստոնյա չենք դարձել:
Комментариев нет:
Отправить комментарий