понедельник, 16 мая 2011 г.

F1=F2

Երեկ մեր երիտասարդական հանդիպման թեման էր "Բարդույթներ,որոնք խանգարում են ինձ":Մենք խոսեցինք այնպիսի բարդույթների մասին, ինչպիսիք են ,օրինակ` նոր մարդկանց հետ ծանոթանալուց խուսափելը,կարծիքի արատահայտումից խուսափելը,թերարժեքությունը,անվսատահությունը ևն:Մենք հրավիրել էինք Արմինե Դավթյանին,ով հանդիսանում է մի քանի գրքերի և գիտական հոդվածների հեղինակ և դասավանդում է ՀՊՄՀ-ում/մանկավարժական համալսարան/:Ինձ համար շատ հետաքրքիր էր,նրա առաջ քաշած այն միտքը,որ եթե ընդունենք մեր ներքին հակազդեցությունը արտաքին բացասական ազդակներին կամ ազդեցությունների նկատմամբ պայմանականորեն F1 է,իսկ արտաքին ազդեցությունները F2,ապա հնարավոր է դրանց դասավորության երեք դեպք,որոնք էլ դառնում են պատճառ բարդույթների,վատ նախապաշարումների,կպչուն գաղափարների համար:Դրանք են`
1.F1<F2, սա այն դեպքն է,երբ մեզ ասում են .''Դու չես կարող,քեզանից բան դուրս չի գա,դու ամեն բան փչացնում ես ևն'' և մեր ներքին անբավարար հակազդեցության արդյունքում մենք վերընշվածներն ընդունում ենք որպես ճշմարտություն` խախտելով մեր ներքին հավասարակշռություն
2.F1>F2 այս դեպքում ծնողների,շողոքորթող կարծիքների,ներքին ամբիցիաների հետևանքով ,երբ անընդհատ մեզ ասում  են/ք/ ."Դու բացառիկ ես,դու տաղանդ ես,քո նմանը չկա,դու ավելի լավն ես քան..." մենք վերածվում ենք ինքնահավան մեծամիտ անահատների,որանք կարծում են,որ իրենք բոլորից առավել են,յուրահատուկ,սա նույնպես խախտում է ցանկալի հավասարակշռությունը
3.F1=F2 այս դեպքն ամենացանկալին է:Արմինե Դավթյանը նշեց,որ այս դեպքում մենք կիրառում են այսպես ասած հոգեբանական այկիդո,երբ մենք արտաքին վատ ազդեցություններին հակազդում ենք մեր ներքին համաչափ ազդեցությամբ` չընդունելով մեր ինքնգնահատականը իջեցնող կամ այն չափազանց և արհեստականորեն բարձրացնող կարծիքները,գնահատականները ևն:Նա նշեց,որ F1=F2 հնարավոր է,երբ մենք դիտում ենք մեզ ոչ թե մարդկային կարծիքներ դիտանկյունից,այլ ամենակատարյալ և մեզ սիրող Անձնավորության` Հիսուս Քրիստոսի խաչի դիտանկյունից,որը մեզ հնարավորություն է տալիս ժամանակին ազատվել սխալ նախապաշարումներից,խոնհարվել,հավասարակշռվել և ապրել ազատ ,խաղաղ և երջանիկ կյանքվ:Կարծում եմ,որ չկա այնպիսի մարդ/մանավանդ Հայստանում/,որ այս կամ այն բարդույթը չունենա,բայց ուրախալին այն է ,որ կա նաև դրա լուծումը...

1 комментарий:

  1. Հետաքրքիր է սպիտակ նիվայի ախտանիշով տառապող ''ուժեղ'' տղաների մոտ,ինչ դիրքում է F1ը

    ОтветитьУдалить