Քսանմեկը դեկտեմբերի երկու հազար տասներկու թվական:Pause…..
Ինչ է լինելու այդ
օրը:
Ոչինչ:
Արևը նորից դուրս
է գալու,թռչունները շարունակելու են երգել,մարդիկ բարևելու են միմյանց,երեխաները չարճճիություններ
են անելու,մեր մտերիմների սերը նորից ջերմացնելու է մեզ,մենք շարունակելու ենք լսել
Ամսթրոնգի what a wonderful world հրաշալի
երգը,կյանքը եռալու է, և երանի, որ այս ամենի ետևում տեսնենք Արարչի սերը:
՛՛՛՛Աշխարհի վերջը՛՛ հետաձգվում է՛՛ արտահայտությունը,համաձայն եմ՝ մի փոքր համարձակ
է, նույնիսկ հանդուգն,բայց կոնկրետ թեմայի համար արդարացված:Բացատրեմ:Տարբեր ժամանակաշրջաններում
տարբեր պայծառատեսեր ու սուտ մարգարեներ,կախարդներ,ու գուշակներ,նաստրադամուսանմաններ
ու վանգակերպեր,քեմփինգներ ու մայաներ կանխորոշել են ՛՛աշխարհի վերջը՛՛,օրինակ` 666 թվականը,2000 թվականը ,անցյալ տարվա մեջ
երկու անգամ)),ինչ որ նշաններ ասել,ժամկետներ նշել,но уви…
՛՛Աշխարհի վերջը՛՛
մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալստյան տրամաբանության մեջ է լինելու:Ես,հուսամ,խոսում եմ քրիստոնյաների հետ՝ մարդկանց,ովքեր
հոգևոր հարցերը քննարկում են ոչ թե հիմնվելով
՝google-ի վրա ,այլ Աստվածաշնչի և տուրք չեն տալիս այս կամ այն շառլատաններին/ինչով
այսօր հեղեղված են tvներն ու համացանցը/,իսկ
ոչ քրիստոնյանների համար իմ ասածները միգուցէ և անունդունելի լինեն,բայց ինչևէ :Հարգելի
հայ քրիստոնյաններ,մենք որ այդքան պարծենում
ենք /մեծամասամբ անտեղի/,որ առաջինն ենք քրիստոնեությունը
ընդունել ՝ որպես պետկրոն,պետք է պարզ ու
միանշանակ գիտակցենք՝ բացի Աստվածաշնչից այլ
աղբյուր չկա ,որտեղից մենք սպառիչ,ամբողջական տեղեկություններ ենք ստանում քննարկվող
երևույթի մասին:Այնտեղ ամեն բան հստակ է,պարզ,կանխարգելիչ ու սպառիչ:Եթե մենք քրիստոնյա
ենք,եթե մենք Աստվածաշունչը համբուրելուց բացի
նաև մեկ մեկ կարդում ենք,ապա այնտեղ հանդիպած կլինենք հստակ շարադրված այս մտքին.
Մաթ.24:36-39
«Բայց այդ
օրուայ եւ
ժամուայ մասին
ոչ ոք չգիտէ. ո՛չ երկնքի հրեշտակները
եւ ո՛չ էլ Որդին,
այլ՝ միայն
Հայրը։ 37Եւ ինչպէս
Նոյի օրերն
էին, այնպէս
պիտի լինի
մարդու Որդու
գալստեանը.38որովհետեւ, ինչպէս
որ ջրհեղեղից
առաջ եղած
օրերն էին,
- երբ ուտում
էին եւ
խմում, կին
էին առնում
ու մարդու
էին գնում,
մինչեւ այն
օրը, երբ
Նոյը տապանը
մտաւ, 39ու նրանք
բան չիմացան
մինչեւ որ
ջրհեղեղը եկաւ
ու վերցրեց
տարաւ բոլորին,
- այնպէս պիտի
լինի մարդու
Որդու գալստեանն
էլ։
Այս մասին մի քանի
այլ տեղերում ևս հիշատակումներ կան,բայց շատ
չծանրաբեռնելու համար,անցնենք առաջ:Այս հատվածում հաստակ ասվում է, որ ՈՉ ՈՔ ՉԳԻՏԻ
… ենթադրում եմ որ բոլոր նախկին,ներկա ու ապագա փսևդոմարագրենրն ու գուշակները մտնում
են այս ՈՉ ՈՔ կատեգորիայի մեջ,հետևաբար բոլոր նմանատաիպ ապատեղեկատվությունները խաբելու,մոլորեցնելու
նպատակ ունեն ու նրանց հետքերը տանում են դեպի չարի որջը:Այդ օրը և ժամը նշված չէ,որպեսզի
մենք ոչ թէ սպասման վախով ապրենք, այլ պատրաստակամ հավատքով :Ես հաճախ հումորով պատասխանում
եմ,եթե մարդիկ որևիցէ օր կամ ժամ են նշում
ապա մինչև այդ կարելի է ՛՛հանգիստ՛՛ ապրել,որովհետև Աստված իրենց ՛՛ինադու՛՛ այդ օրը
երբեք չի օգտագործի,միգուցե այսօր,միգուցե վաղը,մեկ կամ մի հիսուն տարի հետո,բայց ոչ
այն օրը ,որը նշում է մարդկային սահմանափակ միտքը: Ես նույնիսկ չեմ էլ ուզում ավելորդ ժամանակ տրամադրել մայաների օրացույցը դիտարկելու
համար,քանի որ ավելի կարևոր օրացույցեր կան:
Քսանմեկը
դեկտեմբերի երկու հազար տասներկու թվականին իմ կարծիքը կիսող բոլոր ընկերներին Աստվածաշնչով
իսկ ,չկիսող ընկերների մայաների օրացույցով կամ այդ շարքից որևէ մի այլ ատրիբուտով հրավիրում եմ,որևիցէ մի տեղ,ասենք ՝Կասկադ կամ այլ տեղ,ուժերը չափելու ,իսկ մինչ այդ՝կյանքն ընդունենք
որպես շանս, ապրենք հավատքով,քրիստոնեական արժեքներով և առանց խուճապային վախի,որովհետև ՛՛… Եւ ահա Ես ձեզ
հետ եմ
բոլոր օրերում՝
մինչեւ աշխարհի
վախճանը»/Մթ28.21/։
Այսպես որ գնա, վայթե մինչև մայաների կանխատեսած օրը աշխարհի վերջը գա:
ОтветитьУдалить