Ի՞նչ է բարոյականությունը:Դա ընդունված նորմերի անհրաժեշտժողովածու՞ է, թե արդեն հնացած ու դուրս գրման ենթակա տերիմն:Բարոյականությունը ՛՛լևի չգնալն է՛՛ թե չգողանալը:Ինչպե՞ս կարելի է սահմանել այս երևութը:Կարծում եմ՝ բարոյականությունը հստակ սահմանում չի կարող ունենալ, քանի որ այն լի է հարաբերականություններով.մի բնակավայրում կամ միջավայրում մի բանը բարոյական է, իսկ մեկ այլ վայրում՝ ոչ:Մի ժամանկաշրջանում հալածվող երևույթը հաջորդիվ դառնում է խրախուսվող: Տասնհինգ տարի առաջ փողոցում համբուրվելն անբարոյական էր, իսկ հիմա` ոչ, քանի որ դա ինչ է՝ համեմատած համսեռամոլների բացահայտ խրախճանքների հետ:Տասը տարի առաջ մենք սեքսի մասին ազատորեն չէինք խոսում, իսկ հիմա դա ընդունված հումորի հիմնական նյութն է և այնքան պարզ ու բաց թեմա է, որքան ջրատար խողվակների մասին խոսելը:Այսինքն՝ կախված միջավայրից, կախված սոցիումի դինամիկայից, կախված ժամանակաշրջանից, ոչ բարոյական բաները լեգիտիմացվում են ՝վերածվելով լրիվ բարոյական երևույթների:Ինչի՞ վրա է հիմնված բարոյականությունը:
Բարոյականությունը հիմնված է, մտածելակերպի, աշխարհայացքի և միջավայրի ընդունված չափանիշների վրա:Քսանհինգ տար առաջ սրբության կամ կուսակրոնության ուխտ արած քահանան /բարեբախտաբար ոչ մեզ մոտ/ կարող է այսօր ազատորեն իրեն համասեռամոլ հայտարարել ու միասեռ ամուսնությունները լեգիտիմացնել:Բայց եթե նրան այդ մասին ասեին քսանհինգ տարի առաջ, նա հավանաբար կուղղարկեր ասողներին հոգեմետ դեղեր ընդունելու, բայց արի ու տես, որ անցավ ժամանակ, փոխվեց միջավայրը, մարդու կախումը միջավայրից, փոխվեց մարդու աշխարհայացքը, ու հին բարոյական նորմերը կանգնեցին ՛՛կարմիր գրքում՛՛ գրվելու վտանգի տակ:Բարոյականությունը, այսինքն՝ որոշակի չափանիշների համակարգը, բազավորվում է մեր մտածելակերպի վրա, իսկ այն, եկեք համաձայնեք, որ անչափ հեղհեղուկ է ու փոփոխվող, հետևաբար խարսխվել այդ բարոյականության վրա առնվազն անհուսալի է:Այսօր համասեռամոլության մասին լռելը, դրա նկատմամբ իներտ լինելը վաղը վերածվելու է խրախուսման, իսկ հաջորդիվ՝ ընդօրինակման:Արատը պետք է բարձրաձայնվի, խարազանվի ու արմատախիլ արվի, այլապես Տնջրու երկու հազարամյա ծառի արմատներն անգամ չենք կարող համեմատվել այն արմատների հետ, որոնք կարող է գցել այսօր անետսված չարիքը՝ վաղը: Բարոյականությունը, իհարկե, չի սահմանփկավում միայն սեռական բնույթի արարքներով, այն առավել ընդգրկուն ու ընդհանուր երևույթ է. օրինակներս կոնտրաստի համար են: Ուստի մենք կանգնում ենք այնպիսի մի իրավիճակի առջև, երբ երեկվա աննորմալ բաներն այսօր նորմալ են համարվում: Եվ այլևս հնարավոր չի դառնում լավը տարանջատել վատից, ճիշտը սխալից, ընդունելին անընդունելիից, այսինքն՝ ամեն բան լղոզվում է, համահարթեցվում, միջինացվում, ու ամեն բան կարելի է: Եվ մի սարսափելի տեսարան է բացվում՝ լի հակասություններով, պարադոքսներով՝ համասաեռամոլ քահան, կոռումպացված հակակոռուպցիոներ, աթեիստ աստվածաբան, պեդոֆիլ ուսուցիչ և այլն, ազնվությունը դառնում է մաշված լաթի կտոր, քանդվում են սահմանները կարելիի ու չի կարելիի մեջ ու այս կարելիիներն ու չի կարելիները ոչ այքնան մարդկանց առաջ՝ որքան յուրաքնչյուրուրն իր ներսում, ինքն իր հետ:Խիղճը խանձվում է, նրա ձայնը լռեցվում է, ու լատենտ ու ժամանակին չհաղթված ցանկությունները վերծվում են բացահայտ գործողությունների, ապա նաև իրավաբանական ձևակերպում ստանում:
Ես դեռ ծնող չեմ բայց արդեն մտահոգ եմ՝ ապագա երեխաներս համար, որոնք Աստված ինձ կպարգևի, թէ ինչպիսի դպրոցներում ու համլսարաններում են սովորելու, ինչ են դիտելու, ինչո՞վ են լցված լինելու:Ի՞նչ միջավայրում են խաղալու:Ինչպե՞ս են տարբերելու լավն ու վատը, չարն ու բարին, բարոյականն ու անբարոյականը:
Որտե՞ղ են սահմանները:
Համաձայնեք գնալով մեր սոցիում ասվածը ավելի է լղոզվում երբեմնի հոգևոր արժեքներին այսօր փոխարինելու են եկել եվրոարժեքները:
Որտե՞ղ են արժեքները:
Իներցիան միայն ֆիզիկայում է:Աշխարհը մտածված ու ծրագրավորված հունով առաջնորդվում է կոնկրետ կետի՝ միատարրության, վեևրահսկելության, կառավարելիության, անարժեքության, որտեղ այլևս ՛՛հին չափանիշները՛՛ պեղման նյութեր են դառնում:
Որտե՞ղ են չափանիշները:
Ու այս համակարգը առանց մեր ջանքերի էլ շատ լավ գործում է՝ /վերևում բերված օրինակներս դրա ամենափոքր ապացույցներն են/ առաջնորդելով մեզ դեպի փակուղի՝ բարոյական քոլլափսի:
Որտե՞ղ է ԵԼՔԸ:
Առանց որոշակի չափանիշների, սկզբունքերի, սահմանների հնարավոր չէ այսէքսպրեսս լղոզմանը դիմակայել:
Կա՛ն այդ սահմնները, կա՛ն այդ չափանիշներն ու արժեքները, վերջապես կա՛ ԵԼՔ:Որն է այն:
Իմ տեսակետը կհայտնեմ ավելի ուշ, բայց մինչ այդ, կսպասեմ ձեր առաջարկներին, մոդելներին, կարծում եմ` նվազ կարևորության հարց չէ քննարկման համար, քան Քարդաշյանի բարեմասնությունները կամ, ասենք, Յոժի ստատուսները:Այսպիսով՝ կսպասեմ ձեր մեկնաբանություններին, որոնք միգուցե ոչ բոլորին, բայց ոմանց, կամ գոնե մեկ հոգու կարող են օգնել…
Առաջարկում եմ կարդալ իմ հոդվածը այդ թեմայով` http://armineh.wordpress.com, «Նամակ հասարակությանը»` Բարոյականություն, թե... իսկ ես կսպասեմ Ձեր տեսակետին:-)
ОтветитьУдалить