пятница, 24 июня 2011 г.

Գաղտնի ծրագրերը


Համեմատեք ծերուկ Ալենի 1945 թվականի ''երազանքներն'' այսօրվա իրականության հետ:

Առ այսօր հետաքրքրական ու այժմեական է ԱՄՆ ԿՀՎ-ի նախկին տնօրեն Ալեն Դալեսի 1945թ. ելույթը՝ արտասանված ԱՄՆ Կոնգրեսում (հատված):
“…Քաոս սփռելով, մենք աննկատ, իրենց իրական արժեքները կփոխենք կեղծերով եւ կստիպենք նրանց հավատալ այդ կեղծ արժեքներին: Գրականությունից եւ արվեստից մենք աստիճանաբար դուրս կմղենք նրա հասարակական էությունը. դուրս կմղենք նկարիչների մոտից ժողովրդի հոգու խորքում կատարվող գործընթացների պատկերման եւ ուսումնասիրության ցանկությունը, իսկ գրականությունը, թատրոնը, կինոն պետք է պատկանեն եւ փառաբանեն միայն ամենազազրելի մարդկային զգացումները: Մենք պետք է օգնենք եւ բարձրացնենք այնպիսիներին, որոնք կսկսեն սերմանել, սրսկել մարդկային գիտակցությունում սեքսի, բռնության, սադիզմի, դավաճանության, այլ խոսքերով՝ ցանկացած անբարոյականության պաշտամունք: Պետության ղեկավարությունում մենք քաոս եւ անկարգություն կստեղծենք: Մենք աննկատ, բայց ակտիվ եւ մշտապես, կօժանդակենք չինովնիկների հիմարությունը, կաշառակերությունը, անսկզբունքայնությունը: Ազնվությունը եւ օրինավորությունը կծաղրվեն, կդառնան անցյալի մնացուկ ու ոչ մեկին այլեւս պետք չեն լինի: Ստահակությունն ու հանդգնությունը, սուտն ու կեղծիքը, հարբեցողությունն ու թմրամոլությունը, միմյանց հանդեպ անասնական վախն ու անամոթությունը, դավաճանությունն ու ժողովուրդների թշնամությունը մենք ճարպկորեն եւ աննկատորեն կսերմանենք: Եվ միայն քչերը կենթադրեն կամ կհասկանան, թե ինչ է կատարվում: Բայց նման մարդկանց մենք կդնենք անօգնական վիճակի մեջ, կդարձնենք խեղկատակ: Կգտնենք միջոցներ՝ նրանց զրպարտելու եւ հասարակության տականք հայտարարելու…”:
Սա, իհարկե, ԽՍՀՄ-ը քանդելու անգլո-(սաքսոնական) ամերիկյան մասոնական ծրագիր էր, սակայն, այժմ էլ այն կիրառելի է՝ ցանկացած երկիր քարուքանդ անելու դեպքում, որի ականատեսն ենք հիմա մեր իրականության մեջ եւ առհասարակ…Քրիստոնյաներ  wake up!!!!!!!!!!!!!!!!!!!

Комментариев нет:

Отправить комментарий