325թ. Կոնստանդիանոս Ա Մեծի կողմից Նիկիա քաղաքում հրավիրվում է քրիստոնյա եկեղեցու վարդապետների ժողով: Իր որոշումների ավանդական քրիստոնյա եկեղեցիների կողմից ընդունման շնորհիվ ճանաչվել է տիեզերական: Ժողովին մասնակցել է 318 եպիսկոպոսներ, այդ թվում Հայաստանից Գրիգոր Լուսավորչի որդի Արիստակեսը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏԱՆՔԻ ԲՈԼՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆ ԱՅՍ ՀԱՆԳԱՆԱԿԸ,ՈՒՍՏԻ ԶԱՐՄԱՆԱԼԻ Է ,ՈՐ ՈՐՈՇ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՅՍ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ ԱՆՏԵՍՎՈՒՄ Է,ԻՍԿ ԴԱ ԽՈՍՈՒՄ Է ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ/չի մերժի բայց կտա?)))/
Հավատում ենք մեկ Աստծո` ամենակալ Հորը, երկնքի և երկրի, երևելիների և աներևույթների Արարչին: Եւ մեկ Տիրոջ` Հիսուս Քրիստոսին, Աստծո Որդուն, ծնված Հայր Աստծուց Միածին, այսինքն` Հոր էությունից: Աստված` Աստծուց, լույս` լույսից, ճշմարիտ Աստված` ճշմարիտ Աստծուց, ծնունդ և ոչ թե` արարած: Նույն ինքը` Հոր բնությունից, որի միջոցով ստեղծվեց ամեն ինչ երկնքում և երկրի վրա` երևելիներն ու անևերույթները: Որ հանուն մեզ` մարդկանց ու մեր փրկության համար` իջավ երկնքից, մարմնացավ, մարդացավ, ծնվեց կատարելապես Ս. Կույս Մարիամից Ս. Հոգով: Որով` ճշմարտապես, և ոչ կարծեցյալ կերպով առավ մարմին, հոգի և միտք և այն ամենը, որ կա մարդու մեջ: Չարչարվեց, խաչվեց, թաղվեց, երրորդ օրը Հարություն առավ, նույն մարմնով բարձրացավ երկինք, նստեց Հոր աջ կողմում: Գալու է նույն մարմնով և Հոր փառքով` դատելու ողջերին և մահացածներին: Նրա թագավորությունը չունի վախճան: Հավատում ենք նաև Սուրբ Հոգուն` անեղ և կատարյալ, որը խոսեց Օրենքի, մարգարեների և ավետարանների միջոցով: Որն իջավ Հորդանանի վրա, քարոզեց առաքյալների միջոցով և բնակություն հաստատեց սրբերի մեջ: Հավատում ենք նաև մեկ, ընդհանրական և առաքելական եկեղեցու, մի մկրտության, ապաշխարության, մեղքերի քավության և թողության: Մեռելների հարության, հոգիների և մարմինների հավիտենական դատաստանի, երկնքի արքայության և հավիտենական կյանքի:

Հույս ունեմ հարցերը կընդունվեն.
ОтветитьУдалитьա. «ծնվեց կատարելապես Ս. Կույս Մարիամից» - որքանով ինձ է հայտնի Մարիամը «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏԱՆՔԻ ԲՈԼՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ» համար Սուրբ չէ /Ս. = ՍՈՒՐԲ/ և սրբադասումն էլ ընդունելի չեն համարում:
բ. «Հավատում ենք նաև մեկ, ընդհանրական» - ինչով է հիմնավորվում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏԱՆՔԻ ԲՈԼՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ» «ընդհանրական» լինելը, երբ հայտնի է, որ ԲՈՂՈՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 100%-ով չի կազմում Ընդհանրական եկեղեցու մաս:
գ.«Հավատում ենք նաև... առաքելական եկեղեցու» - Որտե՞ղ է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏԱՆՔԻ ԲՈԼՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ» առաքելական հիմքը, երբ Քրիստոսի առաքյալներից և ոչ մեկը այն չի հիմնադրել:
դ. «Հավատում ենք նաև...մի մկրտության» - «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏԱՆՔԻ ԲՈԼՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ» պնդում են, որ մկրտության տեսակները շատ են` ջրի մկրտություն /սա ստորադասվում է/, Հոգու մկրտություն /սա գերադասվում է/, կրակի մկրտություն /սա էլ ըստ պատեհություն/. այդ դեպքում, ո՞րն է մկրտության «մի» լինելը: Քրիստոս, ապա ևՊողոս առաքյալն ասում են, որ մկրտությունը մեկանգամյա է: Եթե հավատում ենք Քրիստոսին և Պողոսի խոսքերին, ի՞նչ անհրաժեշտություն կա արդեն իսկ մկրտված մարդուն «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏԱՆՔԻ ԲՈԼՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ» ևս մեկ անգամ մկրտելու. չէ՞ որ մեկ անգամ ծնվելն էլ բավարար է:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:
Շնորհակալություն բլոգին արձագանքելու համար
ОтветитьУдалить1.Սուրբ ընկալվում է ոչ թե Սրբադասման իմաստով,այլ կուսության փաստի շեշտադրման առումով,որպես ակնարկ Աստվածային միջամտությամբ կատարբած Ծնունդի
2."Ընդհանրական" ոչ թե որպես կոնկրետ որևէ կառույցի մաս,այլ Քրիստոսի Մարմինի` որպես ընդհանրական եկեղեցու մաս,
3.Քրիստոնեության "հեղինակային իրավունքը" ոչ ոք ոչ մի տեղ չի ամրագրել,որ հետոլ էլ պարծենա:Եկեղեցին կաթոլիկ,ուղղափառ,բողոքական հիմնվել է առքյալների քարոզությամբ,և խոսքն էլ միչև հիմա մեզ հասնում է 'հաջորդներին փոխանցման' սկզբունքով,եթե հայրս շեղվել է ճիշտ չանապարհից ես չպետք է շարունակեմ նրա ուղին` համարելով,թե ով առաջինն է նա Ճիշտ է
4.Մեկ մկրտություն` Հանուն Հոր,Որոդու և Սուրբ Հոգու,մեկ ընդհանրական ոչ թե քանակական իմաստով,իսկ կրկնակի մկրտությունը բնականաբար միշտ չէ որ հիմնավորված է,բացառությամբ այն դեպքերի երբ մկրտվողը դա արել է չգիտակցելով/մկրտությունը խորհուրդ լինլուց առավել ապշխարության,զղջման դիրք է Աստծո առջև/ կամ մկրտվել է մանուկ հասակում,որը նունպես աստվածաշնչյան տրամաբանությանը հակասում է:Մերսի:
Բողոքական մեկնաբանություն բողոքական ձևով և բողոքական սկզբունքներով :) ավելի լուրջ պատասխաններ էի ակնկալում մանավանդ այսքան երկար չպատասխանելուց հետո.
ОтветитьУдалитьա. Ստացվում է մարդու սրբությունը ընդունում և մեկնաբանում եք ըստ պատեհության, երբ ձեզ ձեռ է տալիս...
բ. Պատմությունն ամրագրել է, որ Ընդհանրական Եկեղեցու մաս են բոլոր այն եկեղեցիները, որոնք մասնակցություն են բերել Նիկիայի ժողովին. դրանք բոլորը հիմնադրել են առաքյալները...
գ. ...բողոքական եկեղեցին չի հիմնվել և ոչ մի առաքյալի քարոզությամբ, այլ Մ. Լյութերի ամբարտավանությամբ /տրամաբանված լինի այն, թե ոչ/, իսկ եթե Լյութերը առաքյալ էր, ուրեմն արժե Աստվածաշունչը լավ կարդալ:
դ. Մկրտությունը առավելաբար ԽՈՐՀՈՒՐԴ է, հակառակ դեպքում Քրիստոսի Մկրտությունը նվաստացնում է նրա Աստվածությունը, քանի որ Նա միակն էր, որ Աստծո առջև զղջման դիրք գրավելու կարիք չուներ:
Իսկ մանկամկրտությունը թարսի պես չի հակասում Աստվածաշնչյան տրամաբանությանը. գուցե էթիակական տրամաբանությանը հակասի, բայց Աստվածաշնչյանին երբեք... Ես էլ եմ շնորհակալ:
"առաջինը ես եմ ձեռք բարձրացրել" սկզբունքը ՀԱԵ միակ այն էլ շատ թույլ արգումենտն է,իսկ առաքյալների վերաբերյալ էլ ենք մենք հակասությունների մեջ ,առաքյալները միան 12 էին հոտո- 1 հետո +1 հետո?Աստված նույնն է երեկ,այսօր և հավիտյան,Նրա գործելաոճը չի փոխվել առքյալները կային ու միշտ էլ եղել են եկեղեցական մոնոպոլիայից դուրս
ОтветитьУдалитьՄի խոսքով ես այնպես հասկացա, որ ավետարանչական-բողոքական-աղանդավորական եկեղեցիներն էլ են սկսել կարևոր համարել Եկեղեցական ավանդությունը: Այ սա ինձ համար թեև զարմանալի, բայց ուրախալի փաստ էր... :)
ОтветитьУдалитьՀ.Գ. Ես, հետո չխոսեցի ՀԱԵ շահերի դիրքերից, այլ` զուտ աստվածաբանության. պետք չէ դիմել «լավագույն պաշտպանությունը հարձակումն է» սկզբունքին: Շնորհակալություն:
''ArturSrk''-ը ինչ է նշանակում Արթուր սարկավագ թե Արթուր սրիկա/նման տարընթերցումներ հնարավոր են/?Դուք ստախոս եք,որովհետև ավետարանական եկեղեցին ՀԱԵ-ի պաշտոնական դիրքորոշմամբ աղանդ չէ,այսնիքն դուք թքած ունեք հենց ձեր "շահերի կենտրոնի" կարծիքի վրա,իսկ ես չեմ զարմանում փարիսեցիներին դա հատուկ Է:Մերսի:
ОтветитьУдалитьՄի անգամ Կոնֆուցիուսին հարցնում են. «Ինչպե՞ս է որ չես նեղանում մարդկանց վիրավորանքներից»: Կոնֆուցիուսը պատասխանում է. «Դա միևնույնն է, թե ջրվեժը նեղանա, որ իր մեջ թքում են»: Հասկացեք ArturSrk-ն ինչպես կուզեք, դրանից ո´չ ես ոչ էլ իմ ձեռնադրությունը չեն նվաստանում, նվաստանում եք միայն դուք` Աստծո ծառայի հասցեին զրպարտություններ անելով: Իմ մի այտին հարվածեցիր, ես Քրիստոսի հետևորդն եմ, մյուսն եմ առաջարկում:
ОтветитьУдалитьԵս Ավետարանական եկեղեցին աղանդ չանվանեցի /ի դեպ Ավետարանականների և ՀԱԵ-ի փոխհարաբերություններից քեզանից շատ եմ տեղեկացված և շատ ավելի լավ գիտեմ` ով ում համար ինչ է/, ինչո՞ւ ես վրդովվում: Թե՞ դարձյալ արձագանքեց ինքնապահպանման բարդույթը` «լավագույն պաշտպանությունը հարձակումն է»... «Մերսին» հայերեն բառ չէ, ֆրանսերեն է, հայերեն այն լինում է ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ: Մաղթում եմ քեզ ՇՆՈՐՀԻ այնպիս ԸՆԿԱԼՈՒՄ և հեղում, որ հեշտ տարբերակես լավը վատից, մտահոգությունը փարիսեցիությունից... Անհոգ կաց. «Եւ լոյսը խաւարի մէջ լուսաւորում է, եւ խաւարը նրան չնուաճեց» (Հովհ. 1:5): Մի բարկացի անտեղի. ես հասկացա, որ դու դեռ հանգիստ, հասուն, առողջ զրույցի ունակ չես: Տիրոջ սերը, խաղաղությունը, ողորմությունն ու փրկությունը թող լինեն քո և քո ընտանիքի հետ այժմ և հավետ: ԱՄԵՆ:
Ուզում եմ հավատալ որ անկեղծ ես,որովհետև վերջին մի շաբաթվա մեջ այնպիսի բաներ տեսա ու ցավոք ես ել մասնակցեցի,որ եթե մի փոքր հավատ ու վստահություն ունեի ՀԱԵ-ի գոնե 20% ծառայողների նկատմամբ էտ էլ էի կորցնում,բայց երևի սխալվում էի...
ОтветитьУдалить