Ինչպես նախապես գրել
էի, մի քանի օրով գտնվում էի ՌԴ Իժևսկ քաղաքի
Կյանքի Խոսք եկեղեցում, որտեղ հովվություն է անում մեր հայրենակցուհի` Աստծո նվրյալ
ծառայող Սուսաննա Օգանեզովան :Եկեղեցին դեռևս չի բոլորել իր հնգամյակը, բայց այն մեծ
սիրո աշխատանքը , որին ես ականատես եղա,
անչափ տպավորեց ինձ: Այս կարճ ժամանակահատվածում ես ձեռք բերեցի բազմաթիվ ընկերներ՝ հավիտենական ընկերներ:
Հովիվ Սուսաննա՝ Friends Forever
Ինձ վստահված էր չորս
ծառայություն՝ 2 սեմինար, հանդիպում երիտասարդների հետ և կիրակնօրյա պատգամ:
Առաջին հանդիպման
ժամանակ խոսեցինք համացանցի և եկեղեցու համադրությունների ու հակադրությունների մասին
(եթե կարելի է այսպես ձևակերպել),համացանցային ավետարանչության մեթոդների մասին: Մինչ
շատ քրիստոնյաներ վիճում են ու դեռ փորձում են որոշել համացանցն Աստծուց է, թե ոչ,
այն արդյոք կարելի է օգտագործել ավետարանչության համար, մահմեդակաները, աթեիստները
և ՛՛եվրոքարոզիչները՛՛ այն լցնում են իրենց գաղափարներով, այն դեպքում երբ միլիոնավոր
մարդիկ ամեն օրը որոնողական կայքերում փնտրում են ՛՛Աստված՛՛, ՛՛մահ՛՛, ՛՛դրախտ՛՛ և
նմանատիպ այլ բառեր ՝ոչ միշտ գտնվելով ճիշտ պատասխանները: Ուստի մեր խնդիրն է համացանցը
դիտարկել որպես դաշտ՝ այնտեղ ևս տարածելով Աստծո Խոսքը:
Այնուհետև երկրորդ մասում խոսեցինք հոգևոր անվտանգության
մասին՝՛՛Անվտանգության օրենք՛՛ խորագրով: Մենք պետք է մնանք այն նախնական հայտնությունների,սկզբունքների
մեջ, որոնք Տերը մեզ հայտնեց նախապես, սկզբում (Մթ24:24-25) ,քանի որ, հետո անպայման
կհայտնվեն մարդիկ, որոնք կփորձեն այլ բան ասել,՛՛ բարեփոխել՛՛, հարմարեցնել Աստծո ասածները,
ինչպես շատ արևմտյան եկեղեցիներ են անում այսօր: Մեզ պաշտպանում է այն,ինչ Աստված ասել
է սկզբում: Երբեք մի փոխիր այն ինչ Աստված ասել է քեզ սկզբում նրա հետ, ինչ մարդիկ
կասեն հետո:
Արձագանքները դրական էին, շնորհակալական խոսքերն ՝ անկեղծ:
Արձագանքները դրական էին, շնորհակալական խոսքերն ՝ անկեղծ:
Առջևում էին ևս երկու ծառայություն...
Հետաքրքիր է: Լինելով
Արմավիրի մարզի Գայ գյուղից՝ ես հեռավոր Ռուսաստանի
Իժևսկ քաղաքում հանդիպեցի և ծանոթացա իմ նոր, բայց կարծես վաղեմի բարեկամ Դանիելի հետ,
ով Հրզադանից է(Հրազդանի Վերածնունդ եկեղեցի): Մի ազնիվ Աստծո մարդ: Խոնարհ,լի սիրով ու իմաստությամբ: Աստծո ճանապարհներն անքննելի են:
Այնտեղ զարմացա և
հիացա Կալաշնիկովի գյուտերով, որոնք փոխեցին Մեծ Հայրենականի ընթացքը,
բայց նաև տպավորվեցի և հիացա հովիվ Սուսաննայի ու նրա թիմի տքանաջան աշխատաքնով, որ փեխել,փոխում ու դեռ փոխելու է բազմաթիվ կյանքեր:
բայց նաև տպավորվեցի և հիացա հովիվ Սուսաննայի ու նրա թիմի տքանաջան աշխատաքնով, որ փեխել,փոխում ու դեռ փոխելու է բազմաթիվ կյանքեր:
Հովիվ Ալբերտի հետ շրջեցինք քաղաքով:
Հաջորդ երկու օրերին
շարունակվեցին մեր հրաշալի հանդիպումները:
Օրակարգի համաձայն հանդիպեցինք երիտասարդների հետ,
Օրակարգի համաձայն հանդիպեցինք երիտասարդների հետ,
իսկ մինչ այդ նրանք
ինձ իրենց քաղաքում լավ ՛՛մրսեցրեցին՛՛,
ապա տաք թեյի սեղանի
շուրջ ՛՛մխիթարություն՛՛ գտնելուց հետո սկսեցինք կիսվել մեր փորձառությունների մասին:
Մի փոքր խոսեցի իմ դարձի
մասին, ապա խոսեցինք կոչման մասին.մենք պետք է դուրս գանք թաքստոցներից ,դուրս գանք մեր կոմպլեքսներից, որովհետև Տերը մեզ Սավուղի պես ընտրել է և կոչում է վստահել: Կարիքը իմ կոչումն
է: Սա քրիստոնաեկան կայնքի պարզագույն ձևակերպումներից մեկը:
Մթնոլորտը ազատ էր ,բաց, զգացվում էր Աստծո Սիրո անբացատրելի բույրը:
Հաջորդ օրն ամենպատասխանտուն էր: Հանդիպում ողջ եկեղեցու
հետ:
Մեր քրիստոնեական կյանքի
ընթացքում մենք ավելի շատ կենտրոնանում ենք հենց այդ քրիստոնեական կյաքնի վրա, քանայդ
նույն քրիստոնեական կյանքի վերջնական նպատակ հանդիսացող ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ վրա: Ուրախացեք, որ ձեր անունը գրված է երկնքում: Սա է Տիրոջ
ուղերձն Իր հետևորդներին: Ահա յուրաքանչյուր քրիստոնյաի կյանքի բանաձևը ցանկացած իրավիճակում՝
հաղթանակ, թե պարտություն, ձեռքբերում,թե ձախողում: Ամեն ժամանակ ուրախ եղեք, դարձյալ ասում եմ ձեզ, ուրախ եղեք: Փիլ4:4
Եթե անկեղծ, ապա այս
բոլոր օրերի ընթացքում ավելի շատ ինձ ծառայեցին, քան ես իրենց: Նման պարզություն, հյուրասիրություն, անշահախնդրություն
և սեր միշտ ու ամեն տեղ չէ , որ կգտնես:
Սա այն սրտի պարզությամբ իրար հետ հաց կիսելն էր, որն առաջին դարի եկեղեցու արթնության ու աճի նախապայամններից էր: Այնպես, որ Իժևսկ, պատրաստվիր Վերջին անձրևին:
Սա այն սրտի պարզությամբ իրար հետ հաց կիսելն էր, որն առաջին դարի եկեղեցու արթնության ու աճի նախապայամններից էր: Այնպես, որ Իժևսկ, պատրաստվիր Վերջին անձրևին:
Friends Forever, FOREVER՝ՀԱՎԻՏՅԱՆ:
Նորից նույն ՛՛գորովալի սերը՛՛,նույն սրտաբացությունը:
Ինչպես Խոսքում է
գրված, եթե հնարավոր լիներ իրենց աչքերն էլ
կհանեին և կտային:
Վստահ եմ սա հզոր ու ֆունդամենտալ հիմք է Իժևսկի և հարակից շրջանների զանգվածային վերածննդի համար: Կյանքից հալածվածները, հավատացեք՝ այստեղ շատ են՝ որբեր, անտարբեր ու դաժան խորթ ծնողներ ունեցող երեխաներ, անհաջող ամուսնություններից հարստահարվածներ, այս կայանքի մեղսավոր գայթակղություններից խաբված ու հալածված երիտասարդներ: Այս ամենը կայնքի մայթերին է տապալել բազաթիվ կյանքեր: Իսկ այս եկեղեցին բարի սամարացու պես հոգ է տանում բոլոր վայր ընկածների համար, բոլոր՝ մեծ, թե փոքր, հայ թէ ռուս, հարուստ, թե աղքատ, բոլորի համար: Respect!

Եկավ ամանադժվար ու
ամենտախուր պահը՝ հրաժեշտ: Բաժանում:
Friends Forever
Այս կարճ ժամանակահատվածում
այնպիսի խորը կապեր, այնպիսի հարազատության զգացում:
Դժվար է բաժանումը, բայց պետք
է:
Եթե էլ երբևէ չհանդիպենք, հիշում ենք՝Friends Forever՝ FOREVER…:
Եթե էլ երբևէ չհանդիպենք, հիշում ենք՝Friends Forever՝ FOREVER…:
Մեզ ՀԱՎԻՏԵՆՈՒԹՅՈՒՆՆ
է սպսում:
Սիրում եմ ձեզ,օրհնումեմ ձեզ, միասին կլինենք ՀԱՎԻՏՅԱՆ: (/Լսել/Հայկուհի
Բաբայան)
Комментариев нет:
Отправить комментарий