пятница, 27 июля 2012 г.

Հայավետարանաֆոբիա..



Չգիտեմ կա նման տերմին թե ոչ ,բայց նման երևույթ հաստատ կա:
Պարբերաբար,կարծես ինչ-ինչ հաշվարենրի շրջանակում  և հատկապես վերջերս համցանցում և այլ լրատվամիջոցներով, շոշոփվում է ՛՛քայքայիչ աղանդների՛՛ թեման՝թացն ու չորը խառնելով իրար: Ինձ մոտ տպավորություն է, որ այս թեմայի արծարծումը, ինչի իրավունքն ու կոմպիտենտությունն իրականում ունեն շատ քչերը, միտված է likeերի ու դիտումների ապահովմանը,ինքնակայացմանը ու ՛՛ռասկրուտկային՛՛:Ցավալին այն է, որ այս ճանապարհին պիտակավորում,վիրավորում են հարյուր հազարավոր ՀՀ պարկեշտ,օրինակելի և կայացած քաղաքացիների՝ ոտնահարելով նրանց  ՀՀ Սահմանադևրությամբ վերապահված հիմնարար ազատություններն ու իրավունքները: Ավետրանական համայնքին մեղադրելով ազգի տարանջատման ու մասնատման մեջ՝ հենց իրենք են բարիկադներ կառուցում Caps Lock-ով ՛՛ՄԵՆՔ՛՛ ու միտեսակ հեգնված ՛՛ նրանք՛՛ հարաբերակցությամբ ,այնինչ՝ ՛՛նրանք՛՛ ու ՛՛ՄԵՆՔ՛՛ չկան կան ՀՀ ազատ քաղաքացիներ,որոնք բոլորն էլ հավասար իրավունք ունեն ապրելու ՛՛այս արեգակի  տակ՛՛: Սրանից վատ հոտ է փչում.նեռոնյան մեղաադրանք-ինքնարադարացումներով ավետարանական քրիստոնյաններին մեղադրելը վաղ թե ուշ իրենց իսկ ձեռամբ կարող է ծնել ՛՛այրվող Հռոմ՛՛,էլ ավելի քայքայել ու մասնատել,առանց այդ էլ տարերային վիճակում/բոլոր առումներով/  գտնվող մեր հասարակությունը՝ հեռացնելովով մեզ ազգային համերաշխությունից,ազգային գաղափարից, հայկական հրաշքից: Փշերի ու գերանների սուսերամարտը հավանաբար ծիծաղ է առաջացնում մեր իրական հակառակորդի մոտ,որն այս գաղափարների սերմամբ փորձում է հասնել իր նպատակներին:
Մենք մաքսիմալիստ ենք,միայն սև և սպիտակ,թաց և չոր,մենք այլ երագներ և կարգավիճակներ չենք ճանաչում,միայն ՛՛կամ կամ՛՛,բայց ոչ մի դեպքում ՛՛համ համ՛՛:Բազմաթիվ օրինակներ կան երբ մի երկրում դոմինանտ եկեղեցին փայլուն համագործակցության եզրեր է գտել քույր եկեղեցիների և հարանվանությունների հետ,որից շահում է միայն ազգաբնակչությունը:
Թեմայի շուրջ խոսել է նաև  մեծանուն գրող Րաֆֆին մասնավորապես ասելով.՛՛ Անկարելի էր, որ հայ ազգը պատկաներ միայն մեկ եկեղեցուն.՛՛Այնպես որ ՛՛Ребята давайте жит дружно՛՛

1 комментарий:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить