пятница, 27 июля 2012 г.

Հայավետարանաֆոբիա..



Չգիտեմ կա նման տերմին թե ոչ ,բայց նման երևույթ հաստատ կա:
Պարբերաբար,կարծես ինչ-ինչ հաշվարենրի շրջանակում  և հատկապես վերջերս համցանցում և այլ լրատվամիջոցներով, շոշոփվում է ՛՛քայքայիչ աղանդների՛՛ թեման՝թացն ու չորը խառնելով իրար: Ինձ մոտ տպավորություն է, որ այս թեմայի արծարծումը, ինչի իրավունքն ու կոմպիտենտությունն իրականում ունեն շատ քչերը, միտված է likeերի ու դիտումների ապահովմանը,ինքնակայացմանը ու ՛՛ռասկրուտկային՛՛:Ցավալին այն է, որ այս ճանապարհին պիտակավորում,վիրավորում են հարյուր հազարավոր ՀՀ պարկեշտ,օրինակելի և կայացած քաղաքացիների՝ ոտնահարելով նրանց  ՀՀ Սահմանադևրությամբ վերապահված հիմնարար ազատություններն ու իրավունքները: Ավետրանական համայնքին մեղադրելով ազգի տարանջատման ու մասնատման մեջ՝ հենց իրենք են բարիկադներ կառուցում Caps Lock-ով ՛՛ՄԵՆՔ՛՛ ու միտեսակ հեգնված ՛՛ նրանք՛՛ հարաբերակցությամբ ,այնինչ՝ ՛՛նրանք՛՛ ու ՛՛ՄԵՆՔ՛՛ չկան կան ՀՀ ազատ քաղաքացիներ,որոնք բոլորն էլ հավասար իրավունք ունեն ապրելու ՛՛այս արեգակի  տակ՛՛: Սրանից վատ հոտ է փչում.նեռոնյան մեղաադրանք-ինքնարադարացումներով ավետարանական քրիստոնյաններին մեղադրելը վաղ թե ուշ իրենց իսկ ձեռամբ կարող է ծնել ՛՛այրվող Հռոմ՛՛,էլ ավելի քայքայել ու մասնատել,առանց այդ էլ տարերային վիճակում/բոլոր առումներով/  գտնվող մեր հասարակությունը՝ հեռացնելովով մեզ ազգային համերաշխությունից,ազգային գաղափարից, հայկական հրաշքից: Փշերի ու գերանների սուսերամարտը հավանաբար ծիծաղ է առաջացնում մեր իրական հակառակորդի մոտ,որն այս գաղափարների սերմամբ փորձում է հասնել իր նպատակներին:
Մենք մաքսիմալիստ ենք,միայն սև և սպիտակ,թաց և չոր,մենք այլ երագներ և կարգավիճակներ չենք ճանաչում,միայն ՛՛կամ կամ՛՛,բայց ոչ մի դեպքում ՛՛համ համ՛՛:Բազմաթիվ օրինակներ կան երբ մի երկրում դոմինանտ եկեղեցին փայլուն համագործակցության եզրեր է գտել քույր եկեղեցիների և հարանվանությունների հետ,որից շահում է միայն ազգաբնակչությունը:
Թեմայի շուրջ խոսել է նաև  մեծանուն գրող Րաֆֆին մասնավորապես ասելով.՛՛ Անկարելի էր, որ հայ ազգը պատկաներ միայն մեկ եկեղեցուն.՛՛Այնպես որ ՛՛Ребята давайте жит дружно՛՛

среда, 4 июля 2012 г.

…es nora

 Երաժշտությունը մոտիվացիոն ուժ ունի,այսինքն` այն է ինչ-որ էմոցիաներ,հոգեվիճակներ է առաջացնում,որոնց կուտակումը ինչ-որ կերպ պետք  է պարպվի,օրինակ  ռքոը չի կարելի լսել ,մանավանդ live ,ասենք կիսաժպիտ ընդունաց դեմքով աթոռին հարամարավետ նաստած,դա ակտիվություն ,շարժումներ ու բացականչություններ է առաջացնում,այդպես է նաև ռեփը, հիփ հոփ ու գրեթե բոլոր ոճերը:Հիփ հոփի կամ ռեփի սիրահար չեմ,բայց  2 օր առաջ ուրախություն ունեցա ներկա գտնվել Հրագի առաջին մենահամերգին iBar-ում,միանգամից ասեմ ` տպավորված եմ:Սովորաբար քլաբներում բարերում ու նմանատիպ վայրերում տիրում են ռելաքսի ինձ համար տհաճ բոլոր դրսևորումներն ու ձևերը:Մթնոլորտը,միջավայրը ,երաժշտությունը ստիպում են,դրդում են ձուլվել սանձարձակության տիրող աուրաին,ծխել,քանի որ այդտեղ բոլորն են ծխում,խմել ,բա էլ ինչ ենք եկել,կրքոտ հայացքներ փոխանակել,հետո խմիչք առաջարկել, հետո ըստ այդ տրամաբանության…
Բայց սա այդ դեպքը չէր,մթնոլորտ բաց էր, ազատ,մաքուր.գնացել էի  ընկերներիս հետ /այդ թվում նաև ընկերուհուս/,ոչ մի լարվածություն,անհանգստություն հայհոյանքներ լսելու կամ որևէ անախորժ միջադեպի մեջ հայտնվելու զգացում,մարդիկ դուրս էին իմ նշաած տարբեր՝ այդ թվում սեռական կրքեր առաջացնող քլաբային մթնոորտից ,էլի ուրախ,էլի հավեսով,էլի ջահելավարի,բայց դուսր էին,ինչու.
Հրագի մենահամերգն էր,մի երտասարդ իսկապես ՛նոր ջահելության՛ ներակայցուցիչ,ով իր պարզությամբ,բարիութամբ ու ասելիքով լցրել էր,կասեի նաև վերցրել էր միջավայրը,իսկ ասելիքը սա էր ՛՛մենք իրար սեր ենք պարտք՛՛ ու ես իր հետ համաձայն եմ ՛՛էս նոր ա՛՛:Նրա երգերը քո մեջ առաջացնում էին էմոցիաներ,քեզ էլի մոտիվացնում էին ինչ-որ բաների,բայց միայն լավ.նա երգերը ընդմիջում էր կոչերով,որոնք չէին մղում քեզ ինքնամոռաց ՛՛կայֆավատի՛՛ այլ պահը իսկապես վայելելու,հավատալու,պայքարելու,սիրելու ինչու չէ նաև պարելու,բայց նորից եմ կրկնում զարմանալիորեն դուրս իմ նշած դասական ՛ քլաբոսֆերայից՛:Իրոք այս տղան նորույթ է,անկեղծ հաջողություն եմ մաղթում նրան,իր  ու իր նման սկզբունքային արտիստների  ակնհայտ պակաս կա մեր շոու բիզ-բիզում,երիտասարդներ ,ովքեր իսկապես  թինէյջերներին ասելիք ունեն ու Էմինեմի կյանքից չէ, այլ իրենց,ում կարելի է նմանվել ու ընդօրինակել,ով ինչ որ առումով իդեալ է, ում հետ կարելի է համեմատվել ու դրա արդյունքում շտկվել դեպի ավելի բարին,հաճելին ու կատարյալը:
Մի խոսքով, Հրագ RESPESCT: