Հեռուստատեսությամբ,ինտերնետով,թերթերով օր ու գիշեր այս նախատոնական շրջանում ԳՈՒԺՈՒՄ են որ օձի տարի է լինելու: Չի գիտեմ՝ սա այն նույն օձն է, որը Եդեմում խաբեց առաջին մարդկանց,ինչևէ քրիստոնեկան, այն էլ առաջին քրիստոնաեկան երկրի համար տարին օձի տարի հռչակելը ավելի քան տարօրինակ է: Ինձ համար զարմանալի է մարդկանց դյուրհավատությունը ու սնահավատությունը,երբ իրենց կյանքը կապում ,ավելին՝ պայմանվորում են արևելյան ինչ-որ տարօրինակ ուսմունքներով:
Անկախ մեդիադաշտի կողմից օր ու գիշեր մեզ հրամցվող ստից՝ Աստվածաշունչը մեզ ԱՎԵՏՈՒՄ է …Տիրոջ ընդունելի տարի: ՂԿ.4:18
2013 թվականը ոչ թէ օձի տարի պիտի հայտարարենք, այլ Տիրոջ ընդունելի տարի հռչակենք:
“Մի՛ վախեցէք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախութիւն եմ աւետում, որը ամբողջ ժողովրդինը կը լինի. 11 որովհետև այսօր Դաւթի քաղաքում ձեզ համար ծնուեց մի Փրկիչ, որ օծեալ Տէրն է՛՛ ՂԿ.2:10-11
Անկեղծորեն շնորհավուորմ եմ բոլոր ընկերներիս Սուրբ Ծննդյան և Ամանորի առթիվ: Թող մեր կյանքը պայմանվորված չլինի այս կամ այն անհասկանլի հորոսկոպներով,այլ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի ներկայությամբ մեր ներսում: Եվ ինչպես ժամանակ ենք բաժանում Քրիստոսից առաջ և Քրիստոսից հետո,այնպես էլ մեր կյանքը թող բաժանվի ՔԱ և ՔՀ: Իսկ ՔՀ նշանակում է լինել օրհված,լինել,երջանիկ,լինել փրկված,լինել հաջողակ…
Այսպիսով՝
… ձեզ մեծ ուրախութիւն եմ աւետում, որը ամբողջ ժողովրդինը կը լինի. 11 որովհետև այսօր Դաւթի քաղաքում ձեզ համար ծնուեց մի Փրկիչ, որ օծեալ Տէրն է՛՛ ՂԿ.2:10-11