четверг, 7 ноября 2013 г.

Friends Forever կամ հայկական հյուրասիրությունը Ռուսաստանում

Ինչպես նախապես գրել էի, մի քանի օրով գտնվում էի  ՌԴ Իժևսկ քաղաքի Կյանքի Խոսք եկեղեցում, որտեղ հովվություն է անում մեր հայրենակցուհի` Աստծո նվրյալ ծառայող Սուսաննա Օգանեզովան :Եկեղեցին դեռևս չի բոլորել իր հնգամյակը, բայց այն մեծ սիրո աշխատանքը , որին ես ականատես եղա, անչափ տպավորեց ինձ: Այս կարճ ժամանակահատվածում ես ձեռք բերեցի բազմաթիվ ընկերներ՝ հավիտենական ընկերներ:
Հովիվ Սուսաննա՝ Friends Forever

Ինձ վստահված էր չորս ծառայություն՝ 2 սեմինար, հանդիպում երիտասարդների հետ և կիրակնօրյա պատգամ:
Առաջին հանդիպման ժամանակ խոսեցինք համացանցի և եկեղեցու համադրությունների ու հակադրությունների մասին (եթե կարելի է այսպես ձևակերպել),համացանցային ավետարանչության մեթոդների մասին: Մինչ շատ քրիստոնյաներ վիճում են ու դեռ փորձում են որոշել համացանցն Աստծուց է, թե ոչ, այն արդյոք կարելի է օգտագործել ավետարանչության համար, մահմեդակաները, աթեիստները և ՛՛եվրոքարոզիչները՛՛ այն լցնում են իրենց գաղափարներով, այն դեպքում երբ միլիոնավոր մարդիկ ամեն օրը որոնողական կայքերում փնտրում են ՛՛Աստված՛՛, ՛՛մահ՛՛, ՛՛դրախտ՛՛ և նմանատիպ այլ բառեր ՝ոչ միշտ գտնվելով ճիշտ պատասխանները: Ուստի մեր խնդիրն է համացանցը դիտարկել որպես դաշտ՝ այնտեղ ևս տարածելով Աստծո Խոսքը:

 Այնուհետև երկրորդ մասում խոսեցինք հոգևոր անվտանգության մասին՝՛՛Անվտանգության օրենք՛՛ խորագրով: Մենք պետք է մնանք այն նախնական հայտնությունների,սկզբունքների մեջ, որոնք Տերը մեզ հայտնեց նախապես, սկզբում (Մթ24:24-25) ,քանի որ, հետո անպայման կհայտնվեն մարդիկ, որոնք կփորձեն այլ բան ասել,՛՛ բարեփոխել՛՛, հարմարեցնել Աստծո ասածները, ինչպես շատ արևմտյան եկեղեցիներ են անում այսօր: Մեզ պաշտպանում է այն,ինչ Աստված ասել է սկզբում: Երբեք մի փոխիր այն ինչ Աստված ասել է քեզ սկզբում նրա հետ, ինչ մարդիկ կասեն հետո:
Արձագանքները դրական էին, շնորհակալական խոսքերն ՝ անկեղծ:
Առջևում  էին ևս երկու ծառայություն...
Հետաքրքիր է: Լինելով Արմավիրի մարզի Գայ գյուղից՝ ես  հեռավոր Ռուսաստանի Իժևսկ քաղաքում հանդիպեցի և ծանոթացա իմ նոր, բայց կարծես վաղեմի բարեկամ Դանիելի հետ, ով Հրզադանից է(Հրազդանի Վերածնունդ եկեղեցի): Մի ազնիվ Աստծո մարդ: Խոնարհ,լի սիրով ու իմաստությամբ: Աստծո ճանապարհներն անքննելի են:
Դանիել` Friends Forever

Այնտեղ զարմացա և հիացա Կալաշնիկովի գյուտերով, որոնք փոխեցին Մեծ Հայրենականի ընթացքը,
բայց նաև տպավորվեցի և հիացա հովիվ Սուսաննայի ու նրա թիմի տքանաջան աշխատաքնով, որ փեխել,փոխում ու դեռ փոխելու է բազմաթիվ կյանքեր:
Հովիվ Ալբերտի հետ շրջեցինք քաղաքով:
Հովիվ Ալբերտ` Friends Forever
Հաջորդ երկու օրերին շարունակվեցին մեր հրաշալի հանդիպումները: 
Օրակարգի համաձայն հանդիպեցինք երիտասարդների հետ,
իսկ մինչ այդ նրանք ինձ իրենց քաղաքում լավ ՛՛մրսեցրեցին՛՛,
Կիրով՝ Friends Forever))
Դիմա՝ Friends Forever
Իլիյա` Friends Forever
ապա տաք թեյի սեղանի շուրջ ՛՛մխիթարություն՛՛ գտնելուց հետո սկսեցինք կիսվել մեր փորձառությունների մասին:
Երիտասարդներ` Friends Forever
Մի փոքր խոսեցի իմ դարձի մասին, ապա խոսեցինք կոչման մասին.մենք պետք է դուրս գանք թաքստոցներից ,դուրս գանք մեր կոմպլեքսներից, որովհետև  Տերը մեզ Սավուղի պես ընտրել է և կոչում է վստահել: Կարիքը իմ կոչումն է: Սա քրիստոնաեկան կայնքի պարզագույն ձևակերպումներից մեկը:
Մթնոլորտը ազատ էր ,բաց, զգացվում էր Աստծո Սիրո անբացատրելի բույրը:

 Հաջորդ օրն ամենպատասխանտուն էր: Հանդիպում ողջ եկեղեցու հետ:

Սա վերջին քննությունն էր, ամենակարևոր ծառայությունը, ամենակարևոր թեմայի շուրջ՝ ՀԱՎԻՏԵՆՈՒԹՅՈՒՆ:
Մեր քրիստոնեական կյանքի ընթացքում մենք ավելի շատ կենտրոնանում ենք հենց այդ քրիստոնեական կյաքնի վրա, քանայդ նույն քրիստոնեական կյանքի վերջնական նպատակ հանդիսացող ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ վրա: Ուրախացեք, որ ձեր անունը գրված է  երկնքում: Սա է Տիրոջ ուղերձն Իր հետևորդներին: Ահա յուրաքանչյուր քրիստոնյաի կյանքի բանաձևը ցանկացած իրավիճակում՝ հաղթանակ, թե պարտություն, ձեռքբերում,թե ձախողում: Ամեն ժամանակ ուրախ եղեք, դարձյալ ասում եմ ձեզ,  ուրախ եղեք: Փիլ4:4


Եթե անկեղծ, ապա այս բոլոր օրերի ընթացքում ավելի շատ ինձ ծառայեցին, քան ես իրենց: Նման պարզություն, հյուրասիրություն, անշահախնդրություն և սեր միշտ ու ամեն տեղ չէ , որ կգտնես:
Սա այն սրտի պարզությամբ իրար հետ հաց կիսելն էր, որն առաջին դարի եկեղեցու արթնության ու աճի նախապայամններից էր: Այնպես, որ Իժևսկ, պատրաստվիր Վերջին անձրևին:
Այնուհետև եզրափակիչ հանդիպում հայկական համայնքի մի շարք ներկայացուցիչների և ծառայողական կազմի հետ:
Friends Forever, FOREVER՝ՀԱՎԻՏՅԱՆ:
Նորից նույն ՛՛գորովալի սերը՛՛,նույն սրտաբացությունը:
Նիկիտա` Friends Forever
Ինչպես Խոսքում է գրված, եթե հնարավոր լիներ իրենց աչքերն էլ կհանեին և կտային
Վստահ եմ սա հզոր ու ֆունդամենտալ հիմք է Իժևսկի և հարակից շրջանների զանգվածային վերածննդի համար: Կյանքից հալածվածները, հավատացեք՝ այստեղ շատ են՝ որբեր, անտարբեր ու դաժան խորթ ծնողներ ունեցող երեխաներ, անհաջող ամուսնություններից հարստահարվածներ, այս կայանքի մեղսավոր գայթակղություններից խաբված ու հալածված երիտասարդներ: Այս ամենը կայնքի մայթերին է տապալել բազաթիվ կյանքեր: Իսկ այս եկեղեցին բարի սամարացու պես հոգ է տանում բոլոր վայր ընկածների համար, բոլոր՝ մեծ, թե փոքր, հայ թէ ռուս, հարուստ, թե աղքատ, բոլորի համար: Respect!

Եկավ ամանադժվար ու ամենտախուր պահը՝ հրաժեշտ: Բաժանում:
Ջուլիետ the best(ինձ յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ կերակրում էր)))`
Friends Forever
Այս կարճ ժամանակահատվածում այնպիսի խորը կապեր, այնպիսի հարազատության զգացում:
Դժվար է բաժանումը, բայց պետք է: 
Եթե էլ երբևէ չհանդիպենք, հիշում ենք՝Friends Forever՝ FOREVER…:
 Մեզ ՀԱՎԻՏԵՆՈՒԹՅՈՒՆՆ է սպսում: