пятница, 31 августа 2012 г.

Փոփոխվող բարոյականություն կամ որտե՞ղ են չափանիշները


Ի՞նչ է բարոյականությունը:Դա ընդունված նորմերի անհրաժեշտժողովածու՞ է, թե արդեն հնացած ու դուրս գրման ենթակա տերիմն:Բարոյականությունը ՛՛լևի չգնալն է՛՛ թե չգողանալը:Ինչպե՞ս կարելի է սահմանել այս երևութը:Կարծում եմ՝ բարոյականությունը հստակ սահմանում չի կարող ունենալ, քանի որ այն լի է հարաբերականություններով.մի բնակավայրում կամ միջավայրում մի բանը բարոյական է, իսկ մեկ այլ վայրում՝ ոչ:Մի ժամանկաշրջանում հալածվող երևույթը հաջորդիվ դառնում է խրախուսվող: Տասնհինգ տարի առաջ փողոցում համբուրվելն անբարոյական էր, իսկ հիմա` ոչ, քանի որ դա ինչ է՝ համեմատած համսեռամոլների բացահայտ խրախճանքների հետ:Տասը տարի առաջ մենք սեքսի մասին ազատորեն չէինք խոսում, իսկ հիմա դա ընդունված հումորի հիմնական նյութն է և այնքան պարզ ու բաց թեմա է, որքան ջրատար խողվակների մասին խոսելը:Այսինքն՝ կախված միջավայրից, կախված սոցիումի դինամիկայից, կախված ժամանակաշրջանից, ոչ բարոյական բաները լեգիտիմացվում են ՝վերածվելով լրիվ բարոյական երևույթների:Ինչի՞ վրա է հիմնված բարոյականությունը:
Բարոյականությունը հիմնված է, մտածելակերպի, աշխարհայացքի և միջավայրի ընդունված չափանիշների վրա:Քսանհինգ տար առաջ սրբության կամ կուսակրոնության ուխտ արած քահանան /բարեբախտաբար ոչ մեզ մոտ/ կարող է այսօր ազատորեն իրեն համասեռամոլ հայտարարել ու միասեռ ամուսնությունները լեգիտիմացնել:Բայց եթե նրան այդ մասին ասեին քսանհինգ տարի առաջ, նա հավանաբար կուղղարկեր ասողներին հոգեմետ դեղեր ընդունելու, բայց արի ու տես, որ անցավ ժամանակ, փոխվեց միջավայրը, մարդու կախումը միջավայրից, փոխվեց մարդու աշխարհայացքը, ու հին բարոյական նորմերը կանգնեցին ՛՛կարմիր գրքում՛՛ գրվելու վտանգի տակ:Բարոյականությունը, այսինքն՝ որոշակի չափանիշների համակարգը, բազավորվում է մեր մտածելակերպի վրա, իսկ այն, եկեք համաձայնեք, որ անչափ հեղհեղուկ է ու փոփոխվող, հետևաբար խարսխվել այդ բարոյականության վրա առնվազն անհուսալի է:Այսօր համասեռամոլության մասին լռելը, դրա նկատմամբ իներտ լինելը վաղը վերածվելու է խրախուսման, իսկ հաջորդիվ՝ ընդօրինակման:Արատը պետք է բարձրաձայնվի, խարազանվի ու արմատախիլ արվի, այլապես Տնջրու երկու հազարամյա ծառի արմատներն անգամ չենք կարող համեմատվել այն արմատների հետ, որոնք կարող է գցել այսօր անետսված չարիքը՝ վաղը: Բարոյականությունը, իհարկե, չի սահմանփկավում միայն սեռական բնույթի արարքներով, այն առավել ընդգրկուն ու ընդհանուր երևույթ է. օրինակներս կոնտրաստի համար են: Ուստի մենք կանգնում ենք այնպիսի մի իրավիճակի առջև, երբ երեկվա աննորմալ բաներն այսօր նորմալ են համարվում: Եվ այլևս հնարավոր չի դառնում լավը տարանջատել վատից, ճիշտը սխալից, ընդունելին անընդունելիից, այսինքն՝ ամեն բան լղոզվում է, համահարթեցվում, միջինացվում, ու ամեն բան կարելի է: Եվ մի սարսափելի տեսարան է բացվում՝ լի հակասություններով, պարադոքսներով՝ համասաեռամոլ քահան, կոռումպացված հակակոռուպցիոներ, աթեիստ աստվածաբան, պեդոֆիլ ուսուցիչ և այլն, ազնվությունը դառնում է մաշված լաթի կտոր, քանդվում են սահմանները կարելիի ու չի կարելիի մեջ ու այս կարելիիներն ու չի կարելիները ոչ այքնան մարդկանց առաջ՝ որքան յուրաքնչյուրուրն իր ներսում, ինքն իր հետ:Խիղճը խանձվում է, նրա ձայնը լռեցվում է, ու լատենտ ու ժամանակին չհաղթված ցանկությունները վերծվում են բացահայտ գործողությունների, ապա նաև իրավաբանական ձևակերպում ստանում:
Ես դեռ ծնող չեմ բայց արդեն մտահոգ եմ՝ ապագա երեխաներս համար, որոնք Աստված ինձ կպարգևի, թէ ինչպիսի դպրոցներում ու համլսարաններում են սովորելու, ինչ են դիտելու, ինչո՞վ են լցված լինելու:Ի՞նչ միջավայրում են խաղալու:Ինչպե՞ս են տարբերելու լավն ու վատը, չարն ու բարին, բարոյականն ու անբարոյականը:
Որտե՞ղ են սահմանները:
Համաձայնեք գնալով մեր սոցիում ասվածը ավելի է լղոզվում երբեմնի հոգևոր արժեքներին այսօր փոխարինելու են եկել եվրոարժեքները:
Որտե՞ղ են արժեքները:
Իներցիան միայն ֆիզիկայում է:Աշխարհը մտածված ու ծրագրավորված հունով առաջնորդվում է կոնկրետ կետի՝ միատարրության, վեևրահսկելության, կառավարելիության, անարժեքության, որտեղ այլևս ՛՛հին չափանիշները՛՛ պեղման նյութեր են դառնում:
Որտե՞ղ են չափանիշները:
Ու այս համակարգը առանց մեր ջանքերի էլ շատ լավ գործում է՝ /վերևում բերված օրինակներս դրա ամենափոքր ապացույցներն են/ առաջնորդելով մեզ դեպի փակուղի՝ բարոյական քոլլափսի:
Որտե՞ղ է ԵԼՔԸ:
Առանց որոշակի չափանիշների, սկզբունքերի, սահմանների հնարավոր չէ այսէքսպրեսս լղոզմանը դիմակայել:
Կա՛ն այդ սահմնները, կա՛ն այդ չափանիշներն ու արժեքները, վերջապես կա՛ ԵԼՔ:Որն է այն:
Իմ տեսակետը կհայտնեմ ավելի ուշ, բայց մինչ այդ, կսպասեմ ձեր առաջարկներին, մոդելներին, կարծում եմ` նվազ կարևորության հարց չէ քննարկման համար, քան Քարդաշյանի բարեմասնությունները կամ, ասենք, Յոժի ստատուսները:Այսպիսով՝ կսպասեմ ձեր մեկնաբանություններին, որոնք միգուցե ոչ բոլորին, բայց ոմանց, կամ գոնե մեկ հոգու կարող են օգնել…

суббота, 25 августа 2012 г.

Անվտանգության օրենքը



Ահա առաջուց ասեցի ձեզ....Մթ.24:25
Աստված միշտ ՍԿԶԲՈՒՄ  է խոսում,Նա Օրենսդիր է,Նա գծում է ճանապարհային քարտեզը, տալիս չափանիշներն ու սպասում մեր արձագանքին:Այն բանից հետո, երբ Նա ՍԿԶԲՈՒՄ խոսում է,անպայման գալիս են ոմանք և այլ բան ասում կամ առաջարկում:Նա առաջին մարդկանց ասաց՝ մի կերեք...:Հետո եկավ ս./նրա անունը չեմ ուզում տա,լ որ իր համար անվճար գովազդ չլինի))/ ու ասաց այլ բան,նա ՛՛բարեփոխեց՛՛,ավելիի գրավիչ դարձրեց,վերահրատարակեց ու վերաձևակերպեց Աստծո ասածը՝ դրանով կասկած հարուցելով ու նրբորեն,գրեթե աննկատ մարդուն դուրս հանեց ՛՛ անվտանգության գոտուց՛՛՝դրանով հանդերձ նրան դարձնելով խոցելի:
՛՛ՍԿԶԲՈՒՄ ԱՍՏՎԱԾ…՛՛/Ծն1:1/ ,՛՛ՍԿԶԲՈՒՄ էր Խոսքը և Խոսքն Աստծո մոտ էր և Խոսքն Աստված էր…՛՛/Հով1:1/ Աստված միշտ ՍԿԶԲՈՒՄ է,Նա բնօրինակի ու օրիգինալի Աղբյուն է,իսկ հակառակորդը՝ կեղծի,վալյշի/չինականի)/ հեղինակն է,ու եթե ես ու դու չենք մնում Աստծո կոմից ՍԿԶԲՈՒՄ մեզ ասվածի մեջ,Նրա չափանիշների մեջ ապա անպայամնորեն մեզ միշտ կառաջարկվի ու որոշ առումներով էլ կպարդադրվի այլընտրանք,որն էլ վերջի սկիզբն է:Արդեն կան ու դեռ ի հայտ են գալու տարբեր նոր  ՛՛ավետարններ՛՛ որոնք ՛՛նոր ու ցնցող բացահայտումներ՛՛ են կատարելու և դրանով իսկ սկսելու են կործանել մարդկանց հավատքը,ձևավորված  չափանիշներն ու Աստծո մասին ընկալումները:Եվ եթե մենք այսօր ավելի չկառչենք անաղարտ ավետարանական ճշմարտություններին, ապա վաղը մենք Եդեմի համար կլինենք persona non grata`մարդ սահմանից այն կողմ, ու դրանում բացի մեր մեղավորությունից ուրիշինը չի լինի:Մեր կյանքում բազմաթիվ օրենքների ու օրինաչափություններ շարքում կա ևս մի կարևոր օրենք ՝անվտանգության օրենքը:
Որն է այդ օրենքի իմաստը՝ մնալ ՍԿԶԲՈՒՄ ասված ճշմարտությունների մեջ,ՍԿԶԲՈՒՄ մեզ վերափոխած ու մեր ներսը լուսավորած հայտնությունների մեջ,ՍԿԶԲՈՒՄ մեզ տրված նախազգուշացումների մեջ,որպեսզի հետո երբ այլընտրանքները գան, մենք համեմատելու բան ունենանք:Նկատել ես,որ ՍԿԶԲՈՒՄ քեզ ոգեշնչած հայտնություններին հաջորդում է մի դադարի շրջան ,որի ժամանակ էլ սկսվում են կասկածները,համամտություններն ու վերաձևակերպումները,եթե հենց այդ ժամանկ մենք չենք բազավորվում Աստվածաշնչի վրա ,մեզ բացված հայտնությունների վրա,մեզ ուղղված մարգարեությունների վրա, ապա մեր ներսում սկսվում է՛՛չինական զանգվածային արտադրություն՛՛ որի հիմնական պրոդուկտն է կասածը: Ահա առաջուց ասեցի ձեզ....Մթ.24:25,ինչու՞, որպեսզի երբ կատարվեն, հավատանք,ամրապնդվենք,հաստատվենք ու կառչենք ասվածից:
Անվտանգության օրենքը մեզ անձեռնամխելիություն է ապահովում,հետևաբար երբեք չփոխես այն, ինչ ԱՍՏՎԱԾ  ՍԿԶԲՈՒՄ ասաց քեզ,նրա հետ, ինչ հետո կասեն ուրիշները,այդ թվում ՝ս.: Այսպիսով՝ ինչ էլ ուզում է լինի ՛՛ Անխախտ պահենք մեր հույսի դավանությունը,անսայթաք,որովհետև Հավատարիմ է Խոստացողը՛՛: Եբր.10:23

среда, 22 августа 2012 г.

IT շփում կամ իմ գունեղ մանկության անգույն հեռուստացույցը



Ո՞վ է հիշում ՛՛рабыня изаура՛՛  սերիալը և  դրան հաջորդող ևս մի քանիսը,դա այն ժամանակաշրջանն էր, երբ ձութը դեռևս ծամոն էր,իսկ սեխի ու ձմերուկի կորիզները ՛՛սեմչկա՛՛,ծիրանի կորիզը՝ սուլիչ,համենայնդեպս՝ գյուղում:Ես այնտեղ եմ ապրել և հիշում եմ,որ այդ ժամանակներում զարմանալի սեր ու ջերմություն կար ,ու վստահ եմ դա միայն իմ պատանեկան երազկոտ աչքերով չէր,իրականում կար:.Այդ ժամանակ էլեկտրականությունը հրաշքի պես մի բան էր թվում,օրերով չէր լինում,իսկ լինելուց՝ շատ կարճ:Երբ չեր լինում,հաճախ հարևաններով հավաքվում էին ինչ-որ մեկի բակում կանայք իրենց թեմաներով,տղամարդիկ իրենց,իսկ մենք՝ երեխաններս, ինչ-որ կտորներ էինք գտնում ,փռում գետնին ու պառկում,խոսում էինք ու նայում աստղերին,աստղերին էինք նայում քանի որ այլ նայելու բան չկար,չկային ներկայիս ՛՛գերաստղերը՛՛,չկային խիստ դաստիարակչական ՛՛հումորային՛՛ ծրագրերը,չկար ինտերնետ ,չկար Одноклассники.ru-ի  գազարագույնն ու facebook-ի կապույտը,չկային այդ գույնները,բայց ամեն բան զարմանալիորեն ավելի գունեղ էր:Պառկում էինք այնքան,մինչև քնում էինք.հետո մայրիկները մեծ դժվարությամբ արթնացնում էին ,ու ամեն մեկս տանում իր տուն/այսպիսի ՛՛դաժան՛՛ մանկություն եմ ունեցել))/: Իսկ երբեն էլ այդ օերերին,երբ գյուղում լույս չէր լինում, մեր գրեթե բոլոր հարևանները ու նույնիսկ կողքի փողոցներից երեկոները գալիս էին մեր տուն,ինչու՞,որովհետև մեր տանը know how կար.մի փոքրիկ հեռուստացույց՝  մեքենայի համար նախատեսված,մարտկոցով աշխատող,անգույն,մոտ 15 սմ քառակուսի տրամագծով.մերը տունը ,կարծես,կինոթատրոն լիներ.20-30 մարդ առանց սեռական ու տարիքային խտրականության  հավաքվում էին ու դիտում այդ անգույն սարքի ուղղությամբ:Այդ պարզ ու օրվա ծանրությունից հոգնած մարդիկ մի քանի րոպեով մտովի տեղափոխվում էին լատինամերիկյան երկրներ՝ զուգահեռներ անցկացնեով իրենց ու այդ օտար աշխարհների միջև: Համբուրվելու տեսարանների ժամանկ այդ անգույն սարքը բոլորիս կարմերցնում էր,մեզ ստիպում էին աչքերներս փակել,ոմանք իրավիճակի ծանրությունը իրենց վրա էին վերցնում՝ ինչ-որ մի կատակ անելով/իսկ հիմա մինչև բանը չի հասնում բուն սեռական ակտին տեղից չեն շարժվում կամ ալիքը  փոխում/:Զարմանալի ժամանակներ էին,մեր բարեկամներն հարազատներն,հարևաններն ավելի հաճախ էին գալիս մեր տուն,մենք էլ էինք  հաճախակի այցելում իրենց:Միմյանց նկատմամբ պահանջը մեծ էր:Մի տեսակ համայնքային մթնոլորտ կար ,մեծ ընտանիք,որտեղ առանց բարդույթի ամեն օր աղից սկսած մինչև մեքենա  իրարից ազատորեն պարտք էին վերցնում:Մի տեսակ սերը շատ էր:Հարբերություններն անկեղծ,օգնելու պատրաստակամությունը մեծ,շփումը անընդհատ:Հիմա պատկերն այլ է:     
        21-րդ դար.It տեխնոլոգիաներ,բոլորն LSD հեռուստացույցեր ունեն,որոշները մի քանի հատ ու ահռելի մեծ չափերի,բոլորն համակրգիչներ,նոթբուքներ ու ipad-ներ ունեն,ունեն մի քանի բջջային հեռախոս՝տարբեր օպերատորների քարտերով,ավտոմատ փոխանցումատուփով թանկարժեք մեքենաներ,բոլորն ամեն ինչ ունեն ու մի քանի հատ,բայց…
Բայց մի տեսակ սերը սառչել է: Թվում է շփում ավելի պետք է մեծանա,մեքենաներ,հեռախոս,ինտերնետ, բայց այդպես չէ:Մարդիկ գնալով ավելի են մեկուսանում միմյանցից,դառնում ինքնաբավ ու գերԱՆՀԱՏԱԿԱՆ:
Երկրորդ հարկից առաջին հարկ իջնելու ու տանեցիներին մի բան ասելու համար դուսր էի գալիս դռնից հենվում երկար աստիճաններին ու 512 մեգաբիթ արագությամբ սլանում առաջին հարկ,մի բան ասում,այդ ընթացքում է համբուրելով տանեցիներից ում պատահեի ու նորից իմ գործերին՝դատարկ սիգարետի տուփորով ռոբոտ պատրաստելու:Իսկ վերջերս բջջայինով զանգահարեցի 20 մետր հեռավորության վրա գտնվող մայիրիկիս,մի բան ճշտեցի՝ 500 մետր հեռավորության վրա գտնվող ընկեորջս facebook-ով հայտնելու համար:Նկատում եմ, որ այն բաները, որոնք կոչված են շփումն առավել արագ ու արդյունավետ դարձնելու համար,այն հնարավորինս նավզեցնում են ապակենդանացնում  են,այսինքն՝ կենդանի՝off  line շփումը գնալով նվազում է:Մենք ահավոր զբաղված ,ավելի ճիշտ՝ բազմազբաղ ենք դարձել.երկու բջջային հեռախոսներով,տարբեր ցանցերում գանցված լինելով ու մեքենայով,ես այնուամենայնիվ  մարդկային շփման պակաս ունեմ, Live  շփման,վստահ եմ ,ես միջին վիճակագրական տվյալ եմ այս հարցում:Մարդկային անկեղծ ու ջերմ հարաբերություններին փոխարինելու են եկել ցանցերը,որոնք ավելի անպատասխանատու ՛՛արխային՛՛ ու իմիջիալոց են դարձնում մարդուն մարդու նկատմամբ: 21-րդ դարի տեղեկատվական տեխնոլոգյանները,մեզ զբաղեցնում են,՛՛բրոնյա՛՛ են անում,մենք կլանվում ենք դրանցով՝ բաց թողնելով կարևոր՝ անչափ կարևոր բաներ,մենք մեր մտերիմներին թողած շփվում ենք  Զիմբաբեյում գնտվող ինչ որ մեկի հետ մի հազարերորդական հարցի շուրջ:
Փորձե՞լ եք գալ տուն ու սովորականի պես tv-ի ալիքներն անկապ փոխելու ու ինտերնետով mail-երն ու ցանացերն ստուգելու փոխարեն,ուղղակի անջատել այդ ամենը,այո,անջատել tv-ին ,միգուցե սկզբում զարմանան տանը,նույնիսկ վեճ լինի,բայց հետո, երբ բոլորով կհավաքվեք, նստեք ու մի հին պատմություն,ընտանեկան իրադարձություն վերհիշեք,քննարկեք,խոստանում եմ՝ չեք զղջա:Սա այն փոքր կանխարգելիչ մեթոդներից է,որ մեր սիրտը պահում է վերջնական թվայնացումից:Երբ հարաբերությունները թողնում ենք ինքնահոսի,ապա դրա վերջնակետը ռոբոտացումն է:Տեսել եք wally մուլտֆիլմը: Մի հրաշալի երևույթ, հենց մեր թեմայի շուրջ,որում կենդանի ռոբոտը կյանք է վերադրձնում ռոբոտացված մարդկանց:Լրիվ թեմայի մեջ է, ով չի տեսել,խորհուրդ եմ տալիս,ահա լինքը   http://my-hit.ru/film/2230/online/բայց տանեցիների հետ մի լավ խոսելուց հետո)))/:
Հ.Գ.Մեր անգույն հեռուստացույցը դեռևս կա,նկուղում է,փոշու մի հաստ շերտի տակ,բայց հետաքրքր բան է,նունիսկ այդ վիճակում ,երբ պատահաբար աչքովս է ընկնում,նայում եմ ,դրա ծիծաղելիորեն փոքրիկ ու անսարք էկրանին, սրտիս զարկերը արագանում են, ու մի քանի վարկյանի մեջ՝ ես 9D էֆֆեկտներով վերապրում եմ իմ՝ այն առանց ինետերնետի ու ջերմ ժամանակները:Երբ մտածում ես` մի փոքր տրտմություն է գալիս,բայց ամեն բան մեր ձեռքերում  է ,իսկ ուշադրության և off line շփման կարիք ունեցող մարդիկ՝ ամենուր,հատկապես՝ մեր շուրջը…

понедельник, 20 августа 2012 г.

Մայաների ֆիասկոն կամ ՛՛աշխարհի վերջը հետաձգվում է՛՛



Քսանմեկը  դեկտեմբերի երկու հազար տասներկու թվական:Pause…..
Ինչ է լինելու այդ օրը:
Ոչինչ:
Արևը նորից դուրս է գալու,թռչունները շարունակելու են երգել,մարդիկ բարևելու են միմյանց,երեխաները չարճճիություններ են անելու,մեր մտերիմների սերը նորից ջերմացնելու է մեզ,մենք շարունակելու ենք լսել Ամսթրոնգի what a wonderful world հրաշալի երգը,կյանքը եռալու է, և երանի, որ այս ամենի ետևում տեսնենք Արարչի սերը:
՛՛՛՛Աշխարհի վերջը՛՛ հետաձգվում է՛՛ արտահայտությունը,համաձայն եմ՝ մի փոքր համարձակ է, նույնիսկ հանդուգն,բայց կոնկրետ թեմայի համար արդարացված:Բացատրեմ:Տարբեր ժամանակաշրջաններում տարբեր պայծառատեսեր ու սուտ մարգարեներ,կախարդներ,ու գուշակներ,նաստրադամուսանմաններ ու վանգակերպեր,քեմփինգներ ու մայաներ կանխորոշել են ՛՛աշխարհի վերջը՛՛,օրինակ` 666 թվականը,2000 թվականը ,անցյալ տարվա մեջ երկու անգամ)),ինչ որ նշաններ ասել,ժամկետներ նշել,но уви…
՛՛Աշխարհի վերջը՛՛ մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալստյան տրամաբանության մեջ է լինելու:Ես,հուսամ,խոսում եմ քրիստոնյաների հետ՝ մարդկանց,ովքեր հոգևոր հարցերը  քննարկում են ոչ թե հիմնվելով ՝google-ի վրա ,այլ Աստվածաշնչի և տուրք չեն տալիս այս կամ այն շառլատաններին/ինչով այսօր հեղեղված են  tvներն ու համացանցը/,իսկ ոչ քրիստոնյանների համար իմ ասածները միգուցէ և անունդունելի լինեն,բայց ինչևէ :Հարգելի հայ  քրիստոնյաններ,մենք որ այդքան պարծենում ենք /մեծամասամբ անտեղի/,որ առաջինն ենք  քրիստոնեությունը ընդունել ՝ որպես պետկրոն,պետք է պարզ ու միանշանակ գիտակցենք՝ բացի Աստվածաշնչից  այլ աղբյուր չկա ,որտեղից մենք սպառիչ,ամբողջական տեղեկություններ ենք ստանում քննարկվող երևույթի մասին:Այնտեղ ամեն բան հստակ է,պարզ,կանխարգելիչ ու սպառիչ:Եթե մենք քրիստոնյա ենք,եթե մենք Աստվածաշունչը համբուրելուց  բացի նաև մեկ մեկ կարդում ենք,ապա այնտեղ հանդիպած կլինենք հստակ շարադրված այս մտքին. 
Մաթ.24:36-39
«Բայց այդ օրուայ եւ ժամուայ մասին ոչ ոք չգիտէ. ո՛չ երկնքի հրեշտակները եւ ո՛չ էլ Որդին, այլ՝ միայն Հայրը։ 37Եւ ինչպէս Նոյի օրերն էին, այնպէս պիտի լինի մարդու Որդու գալստեանը.38որովհետեւ, ինչպէս որ ջրհեղեղից առաջ եղած օրերն էին, - երբ ուտում էին եւ խմում, կին էին առնում ու մարդու էին գնում, մինչեւ այն օրը, երբ Նոյը տապանը մտաւ39ու նրանք բան չիմացան մինչեւ որ ջրհեղեղը եկաւ ու վերցրեց տարաւ բոլորին, - այնպէս պիտի լինի մարդու Որդու գալստեանն էլ։ 
Այս մասին մի քանի այլ տեղերում ևս  հիշատակումներ կան,բայց շատ չծանրաբեռնելու համար,անցնենք առաջ:Այս հատվածում հաստակ ասվում է, որ ՈՉ ՈՔ ՉԳԻՏԻ … ենթադրում եմ որ բոլոր նախկին,ներկա ու ապագա փսևդոմարագրենրն ու գուշակները մտնում են այս ՈՉ ՈՔ կատեգորիայի մեջ,հետևաբար բոլոր նմանատաիպ ապատեղեկատվությունները խաբելու,մոլորեցնելու նպատակ ունեն ու նրանց հետքերը տանում են դեպի չարի որջը:Այդ օրը և ժամը նշված չէ,որպեսզի մենք ոչ թէ սպասման վախով ապրենք, այլ պատրաստակամ հավատքով :Ես հաճախ հումորով պատասխանում եմ,եթե մարդիկ որևիցէ օր կամ  ժամ են նշում ապա մինչև այդ կարելի է ՛՛հանգիստ՛՛ ապրել,որովհետև Աստված իրենց ՛՛ինադու՛՛ այդ օրը երբեք չի օգտագործի,միգուցե այսօր,միգուցե վաղը,մեկ կամ մի հիսուն տարի հետո,բայց ոչ այն օրը ,որը նշում է մարդկային սահմանափակ միտքը: Ես նույնիսկ չեմ էլ ուզում  ավելորդ ժամանակ տրամադրել մայաների օրացույցը դիտարկելու համար,քանի որ ավելի կարևոր օրացույցեր կան:
Քսանմեկը  դեկտեմբերի երկու հազար տասներկու թվականին իմ կարծիքը կիսող բոլոր ընկերներին Աստվածաշնչով իսկ ,չկիսող ընկերների մայաների օրացույցով կամ այդ շարքից  որևէ մի այլ ատրիբուտով հրավիրում եմ,որևիցէ մի տեղ,ասենք ՝Կասկադ կամ այլ տեղ,ուժերը չափելու ,իսկ մինչ այդ՝կյանքն ընդունենք որպես շանս, ապրենք հավատքով,քրիստոնեական արժեքներով  և առանց խուճապային վախի,որովհետև ՛՛… Եւ ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչեւ աշխարհի վախճանը»/Մթ28.21/։

суббота, 18 августа 2012 г.

Հպարտության հակառակ կողմը


Ֆեյսբուքում կահնդիպես առնվազն հինգ հայալեզու այնպիսի էջերի կամ խմբերի,որոնք սկսվում են ՛՛ես հպարտ եմ…՛՛,որ ասենք ՛՛ հայ եմ՛՛,՛՛մեր հավաքականով՛՛և որ ամենազարմանալին է  ՛՛որ հայ առաքելական եկեղեցու զավակ եմ՛՛/սրանից 2 հատ/  ու էլի նման բաներ:Հարց է  առաջանում` հպարտությունը լա՞վ հատկանիշ է,թէ վատ,դրա շա՞տն է չարիք ,թէ այն չափման չի ենթարկվում:Հպարտությունը համարվում է չարիք,իսկ որոշ եկեղեցիների մոտ ներառված է ՛՛մահացու մեղքերի՛՛ ցանկում:Աստվածաշնչում ,որին որպես առաջին քրիստոնեական երկիր մենք ՛՛փորձում՛՛ ենք ապավինել, ասված է՛՛ Աստված հպարտներին հակառակ է կենում…՛՛,կամ ՛՛կործանումից առաջ հպարտությունն է գնում՛՛:Հպարտությունը կույր եգոիզմի ,ագրեսիվ տրամադրվածության,սեփական անձի գերակայության դրսևորում է,որը վերածվում է ատելության,քննադատության,այլոց ստորադսելու և ցածրացնելու միջոցով սեփական անձը կամ արժեքները  բարձրացնելու էժան գործողությունների,ուստի դրա շատն ու քիչը չի փոխում  ՛՛հանացակազմը՛՛,շատ ես ատում թե քիչ,շատ ես քննադատում թէ քիչ,այլ խոսքով ՝հպարտությունը թույն է, դրա  չափաբաժնի մեծությունից չի փոխվում բաղադրությունը: Փոքր ազգերին/նաև կոլոտ մարդկանց))/  բնորոշ է մեծամտությունը, և մենք բացառություն չենք.մենք սևամորթ  Օբամայից սկսած մինչև  ՛՛տելեվիզորով՛՛ ցուցադրվող որևէ ՛՛անհայտ՛՛ հանրահայտ անձի մեջ հայ ենք փնտրում, մեզ ենք  փնտրում, պատեհ ու անպատեհ  առիթով վկայակոչում  ենք մեր այս կամ այն բանում  ՛՛առաջինը՛՛ լինելը:Հպարտությունը,պարծենկոտությունը,մեծամտությունը կործանարար հատկություններ են,որոնք դարեր շարունակ կարմիր ժապավենի պես ՛՛ուղեկցել՛՛ են մեզ՝արտադրելով դավաճանություններ,ուրացություններ,բաժանություններ,մասնատված ու փոքրիկ իշխանություններ:Մենք հազվադեպ ենք մեր դերը հանուն նպատակի  ծառայեցնում:Մտածում եմ՝ որքան հզոր ու միաբան կլինեյինք ,եթե այսքան հպարտ չլինեինք:Մեզ համար միաբանվելը,միավորվելը,անահատական նեղ շահերից դուրս գալը հանուն ընդհանուրի շատ դժվար է:Տեսեք Ճապոնիան,երկրորդ համաշխարհայինից հետո երկու ատոմային ռուբերով կործանված,քայքայված ու վերջնականապես կործանման եզրին կանգնած երկիրը ընդամենը մի քանի տասնամյակում ոտքի կանգնեց,վերածվեց գերհզոր տերության, և դա դասգրքերում հայտնի է որպես ՛՛ճապոնական հրաշք՛՛.ինչու, որովհետև նրանք զարամանալիորեն խոնարհ են,միաբան,՛՛թասիբով՛՛,նվիրվող,իսկ ըստ սիներգիայի 1+1=3.4…..10,ուժերի գումարը բազմապատկվում է:Իսկ ուր է մեր ՛՛Հայկական հրաշքը՛՛,հավանաբար հպարտության հակառակ կողմում:
՛՛Աստված հպարտենրին հակառակ է կենում՛՛ սա ճիշտ է հավասարապես անձի և ազգի մակարդակներով:Այսքան ժամանակ բացի վնասներից հպարտությունը ոչ մի օգուտ չի տվել մեզ:Ուրեմն չարժե արդյոք զղջալ Աստծո առաջ,խոստովանել, որ հպարտությունը չարիք է, ու այն հեռացնել մեզ բնորոշող հատկությունների ցանկից:Լինել հանդուրժող,ներողամիտ,սովորել ու կարողանալ սիրել:Այս դեպքում հպարտությանն էլ տեղ չի մնա, ու մենք մեծ ու լայն ճանապարհ կհարթենք ՛՛հայկական  ուշացած հրաշքի՛՛ համար:
Հ.Գ.Կանխատեսում եմ բազմաթիվ հակաքոմենթներ,թե միքիչ հպարտությունը լավ է,պետք է գնահատես ու հարգես քեզ,որ ուրիշներն էլ հարգեն,գոռոզությունն ու հպարտությունը տարբեր բաներ են և այլն,բայց ինչևէ,փաստը մնում է փաստ,որ հպարտությունն՝իր բոլոր տեսակներով ու դրսևորումներով, արատ է,իսկ արատը չի կարող լավ ու օգտակար լինել:

суббота, 11 августа 2012 г.

Մեր շանսը /12-08-12


1999թ. դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ օգոստոսի 12-ը հռչակվել է Երիտասարդության միջազգային օր։ Այն ընդունվել է 1998թ. օգոստոսի 12-ին Լիսաբոնում անցկացված երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային խորհրդաժողովի առաջարկությամբ։ Աշխարհում առաջին անգամ Երիտասարդության միջազգային օրը նշվել է 2000թ. օգոստոսի 12-ին: Տոնը հռչակվել է երիտասարդությանն ուղղված գործողությունների համաշխարհային ծրագրի մասին երիտասարդության իրազեկության բարձրացմանը նպաստելու նպատակով։
Այս օրվա առթիվ շնորհավորում եմ բոլոր երիտասարդ ընկերներիս:Երիտասարդությունը ուղղակի տարիք չէ,այն կարգավիճակ է,շանս,հնարավորություն՝ հաջողվելու նրանում ինչում նախորդները ձախողվել են,լինել կրեատիվ,նախաձեռնող,հավակնոտ,երազող ու համարձակ,թույլ չտալ որ սոցիալ-տնտեսական  բարդ իրավիճակը, ՛՛քուչի պանյատները՛՛ մի կողմից , ՛՛գլամուր փարթիները՛՛  մյուս կողմից գողանան քեզ քեզանից/ այս երկու ծայրահեղություններն էլ մեզ մոտ ամենառեյթինգայինն են/:Ես երազում եմ մեր երկրում տեսնել այնպիսի երիտասարդություն,որը չի գնում հոսանքի ուղղությամբ,այն նույնիսկ հոսանքին հակառակ չի գնում,այլ  ինքն է հոսանքին ուղղություն  տալիս:Մենք պիտի պահպանենք մեր երազելու և գործելու իրավունքն այսօր,այլապես վաղը արդեն վայելելու իրավունք չենք ունենա:Մենք պետք է նպատակասլաց լինենք,համառ,որակյալ ու ինչ որ ՛՛առումով անփոխարինելի՛՛ ,որպեսզի հնարավոր լինի դրականորեն ազդել մեր այս մռայլ ու անհեռանկար իրականության վրա:՛՛Այսօրը՛՛ ՛՛վաղը՛՛ կդառնա ՛՛երեկ՛՛.ինչ կապ եմ ես թողնում իմ անցյալի և ապագայի մեջ,դրանք տրամաբանորեն են հաջորդում են իրար թե ՛՛հենց այնպես՛՛:
Աստվածաշնչում երիտասարդը համեմատվում է նետի հետ /Սաղ.127/.յուրաքանչյուրս մի նետ է, որը մի գուցե  միայն մեկ շանս ունի՝ ինչ որ մեծ մի բան անելու Աստծո,երկրի,ընտանքի համար:Մեքն ենք այսօր ընտրում,թէ որպես նետ մենք՝ ում ձեռքերում կամ կապարճում ենք՝ Աստծո,բախտի քմահայճույքի/իներցիայի/, թէ 21-րդ դարի խլագար մրցակցության:Տարբերվելը,այն էլ դրական որակներով, և որպես հետևանք՝ չգերազանցված արդյունքների հասնելը,միայն ուժեղներին է հատուկ,բայց մի կարևոր միտք/խորհուրդ/ այս ճանապարհին Ուինսթոն Չերչիլց.
Երբ երիտասարդ էի, ուզում էի բարեփոխել աշխարհը, հասուն տարիքում ցանկանում էի փոխել իմ երկիրը, երբ տարիքս առա, ուզում էի ընտանիքս բարեփոխել, բայց միայն մահվան մահճում հասկացա, որ պիտի փոխեի ինքս ինձ, արդյունքում գուցե փոխվեին իմ ընտանիքը, երկիրն ու աշխարհը...
Եթե այսօր յուաքանչյուրս կարողանա բարեփոխել իրեն բառի բոլոր հնարավոր լավ իմաստներով,ապա վաղը մենք շատ ավելի մեծ շանսեր կունենանք ընդլայնելու՛՛բարեփոխման՛՛ մասշտաբները:
Շնորհավորում եմ,ի զեն...

понедельник, 6 августа 2012 г.

Թերիլուծությունները


Թերիլուծությունները
Դատն ու բանբասանքը մեր ժամանակներում դարձել են սովորական և պահանջված զբաղմունք,դրա տարածմանը և էվոլուցիային աղետալիորեն նպաստում է համացանցը,որը լցված է միլիոնավոր եթե ոչ միլիարդավոր ու ավելի հերհյուրանքներով,սուտ ու փուճ nonsenseացիաներով,՛՛հավաստի տեղեկություններով,՛՛անկախ լրագրողաական բացահայտումներով՛՛  ինքնամոռաց քոմենթներով և այլն:Որ բանբասելը լավ չէ, գիտենք բոլորս,բայց ՛՛չգիտենք՛՛՝ որն է բանբասանքը կամ դրա սահմանները:Բանբասանքը միտված չարախոսություն է որոշակի կարծիք ստեղծելու նպատակով,որոշ առումներով նաև մանիպուլացիա է:Արդյուք, երբ մենք մեզ լիիրավ ազատությունն ենք վերապահում քննարկելու ու վերլուծելու ,գնահատելու այլոց կյանքն ու վարքը,հայացքներն ու նկրտումները,ապա չենք բամբասում կամ տեղեկություններով ժագլյորություն չենք անում...:Եվ դա անում ենք առանց խղճի խայթի կամ որևէ մտավախության,առանց ստուգելու տեղեկությունների իսկությունը՝ դրանց ավելացնելով մեր հիմնավոր ՛՛փորձագիտական կարծիքները՛՛:Բամբասանքը վաղուց արդեն դադարել է լինել ՏՏ-ի /տնային տնտեսուհիների/ մենաշնորհը,կին թե տղամարդ,մեծ թե փոքր ամենքը խոսում են  ամենքի ու ամենի մասին:Մենք համակարգչային enter-ով հեշտությամբ  հրապարակում ենք մեր ՛՛քաղաքացիական դիրքորոշումներն՛ այս կամ այն հարցի շուրջ՝ հաճախ ոտնահարելով մյուսների քաղաքացիական իրավունքները:Մենք հեշտությամբ տեսակավորում ենք մարդկանց,պիտակավորում,գնահատականներ տալիս՝ մտավախություն անգամ չունենալով որ դա կարող է վճռական/բառիս վատ իմաստով/ անդրադառնալ որևէ անհատի կամ խմբի վրա:Խոսքի ազատությունը վերածվել է խոսքի սանձարցակության ,այն ինչ իրավունքների հակառակ կողմում պարտավորություններն են,բայց երկրորդ մասը սովորաբար մոռացության է տրվում:Մեր քաղաքացիական պարտավորություններից է հարգել մեզ պես չմտածող մարդկանց տեսակետը՝,ընդունել նրանց այնպիսին ինչպիսին կան,հանդուրժել,եթե հնարավոր է օգնել,բայց ոչ մի դեպքում սևացնել,ստորադասել,վիրավորել:Եվ հիմա,երբ այդքան քննարկվում է այլ կրոնական համոզմունքներ ունենալու թեման,ապա մի ստվար զանգված իրենց պատմական առաքելությունն են համարում հանդես գալ ինչ որ անորակ copy paste-երով,վիդիոններով,բլոգներով ու գրառումներով՝ անհույս փորձելով իրենց մեղմ ասած ոչ կոմպիտենտ ,բայց միայն ջրի երեսին մնալուն մտված կարծիքը հայտնել,типа я тоже здесь…նրանք ինչ-որ չճշտված ու միախռնված տեղեկություններով ծիծաղելիորեն անգրագետ հոգեբանական վերլուծություներն են անում՝ Ֆրոյդին ուղղարկելով գրողի ծոցը,մարդկանց կրոնական հայացքներն են բնութագրում և դա անում են դյուքանության մակարդակի կամ  հավուր փալանչու:Այն ինչ դրա իրավունք ու կոմպիտենտությունն ունեն քիչ՝ շատ քիչ մարդիկ՝ հոգևորակնները, այն էլ ոչ բոլոր:Բայց արի ու տես,որ որոշ նորելուկ լրագրողներ՝ որպես լավագույնս ներկայանալու դասական փորձ, մեջ են բերում աղանդավորության թեման՝ որպես ազգային անվտանգության կարևորության հարց:Նրանք վերլուծում են,իսկ ավելի ճիշտ՝ թերլուծում  են՝ առանց տիրապետելու ոլորտի նրբություններին.կարևորը դիտումներն են,կարևոր չէ՝ ինչ կարող են զգալ հազարավոր ,մեղմ ասած,ոչ այնքան վատ ՀՀ քաղաքացիններ, երբ որպես սուրբ պարտականություն՝ որոշ թերլուծողներ հերթական ինքնսպանությունը վերագրում են որևիցէ կրոնական կազմակերպությանը:Զրպարտում են,մեղադրում են ու դա անում են վատագույնս,թշնաբար,և հուսամ՝ գոնե անգիտակցաբար:


Հ.Գ. Հնարավոր է ինձ էլ մեղադրեք դատելու կամ գնահատակններ տալու համար:Երևի չեք սխալվի,սակայն սա պատասխան գնահատական է,նրանց ով առանց երկաար-բարակ մտածելու հոկտեմբերիկի պես պատրաստակամ են գոռալու այն ,ինչ պետք է գոռալ:Գրառումս  ոչ այնքան քննադատություն է,որքան  սթափության կոչ: Եվս մեկ միտք ,բայց արդեն մայր Թերեզայից.՛՛ Եթե դուք սկսեք դատել մարդկանց, ձեզ ժամանակ չի մնա, որպեսզի նրանց սիրեք:՛՛