1999թ. դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ
օգոստոսի 12-ը հռչակվել է Երիտասարդության միջազգային օր։ Այն ընդունվել է 1998թ. օգոստոսի
12-ին Լիսաբոնում անցկացված երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային խորհրդաժողովի
առաջարկությամբ։ Աշխարհում առաջին անգամ Երիտասարդության միջազգային օրը նշվել է
2000թ. օգոստոսի 12-ին: Տոնը հռչակվել է երիտասարդությանն ուղղված գործողությունների
համաշխարհային ծրագրի մասին երիտասարդության իրազեկության բարձրացմանը նպաստելու նպատակով։
Այս օրվա առթիվ շնորհավորում
եմ բոլոր երիտասարդ ընկերներիս:Երիտասարդությունը ուղղակի տարիք չէ,այն կարգավիճակ
է,շանս,հնարավորություն՝ հաջողվելու նրանում ինչում նախորդները ձախողվել են,լինել կրեատիվ,նախաձեռնող,հավակնոտ,երազող
ու համարձակ,թույլ չտալ որ սոցիալ-տնտեսական
բարդ իրավիճակը, ՛՛քուչի պանյատները՛՛ մի կողմից , ՛՛գլամուր փարթիները՛՛ մյուս կողմից գողանան քեզ քեզանից/ այս երկու ծայրահեղություններն էլ մեզ մոտ ամենառեյթինգայինն են/:Ես երազում եմ մեր երկրում տեսնել այնպիսի երիտասարդություն,որը
չի գնում հոսանքի ուղղությամբ,այն նույնիսկ հոսանքին հակառակ չի գնում,այլ ինքն է հոսանքին ուղղություն տալիս:Մենք պիտի
պահպանենք մեր երազելու և գործելու իրավունքն այսօր,այլապես վաղը արդեն վայելելու
իրավունք չենք ունենա:Մենք պետք է նպատակասլաց լինենք,համառ,որակյալ ու ինչ որ ՛՛առումով
անփոխարինելի՛՛ ,որպեսզի հնարավոր լինի դրականորեն ազդել մեր այս մռայլ ու անհեռանկար
իրականության վրա:՛՛Այսօրը՛՛ ՛՛վաղը՛՛ կդառնա ՛՛երեկ՛՛.ինչ կապ եմ ես թողնում իմ անցյալի
և ապագայի մեջ,դրանք տրամաբանորեն են հաջորդում են իրար թե ՛՛հենց այնպես՛՛:
Աստվածաշնչում երիտասարդը
համեմատվում է նետի հետ /Սաղ.127/.յուրաքանչյուրս մի նետ է, որը մի գուցե միայն մեկ շանս ունի՝ ինչ որ մեծ մի բան անելու Աստծո,երկրի,ընտանքի
համար:Մեքն ենք այսօր ընտրում,թէ որպես նետ մենք՝ ում ձեռքերում կամ կապարճում ենք՝
Աստծո,բախտի քմահայճույքի/իներցիայի/, թէ 21-րդ դարի խլագար մրցակցության:Տարբերվելը,այն էլ դրական որակներով, և որպես հետևանք՝ չգերազանցված արդյունքների հասնելը,միայն ուժեղներին է հատուկ,բայց մի կարևոր միտք/խորհուրդ/ այս ճանապարհին Ուինսթոն Չերչիլց.
Երբ երիտասարդ էի,
ուզում էի
բարեփոխել աշխարհը,
հասուն տարիքում
ցանկանում էի
փոխել իմ
երկիրը, երբ
տարիքս առա,
ուզում էի
ընտանիքս բարեփոխել,
բայց միայն
մահվան մահճում
հասկացա, որ
պիտի փոխեի
ինքս ինձ,
արդյունքում գուցե
փոխվեին իմ
ընտանիքը, երկիրն
ու աշխարհը...
Եթե այսօր յուաքանչյուրս կարողանա բարեփոխել իրեն բառի բոլոր հնարավոր լավ իմաստներով,ապա վաղը մենք շատ ավելի մեծ շանսեր կունենանք ընդլայնելու՛՛բարեփոխման՛՛ մասշտաբները:
Շնորհավորում եմ,ի զեն...
Շնորհավորում եմ,ի զեն...
Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:
ОтветитьУдалить