Ահա առաջուց ասեցի ձեզ....Մթ.24:25
Աստված միշտ ՍԿԶԲՈՒՄ
է խոսում,Նա Օրենսդիր է,Նա գծում է ճանապարհային քարտեզը, տալիս չափանիշներն
ու սպասում մեր արձագանքին:Այն բանից հետո, երբ Նա ՍԿԶԲՈՒՄ խոսում է,անպայման գալիս են ոմանք և այլ բան ասում կամ առաջարկում:Նա
առաջին մարդկանց ասաց՝ մի կերեք...:Հետո եկավ ս./նրա անունը չեմ ուզում տա,լ որ իր
համար անվճար գովազդ չլինի))/ ու ասաց այլ բան,նա ՛՛բարեփոխեց՛՛,ավելիի գրավիչ դարձրեց,վերահրատարակեց
ու վերաձևակերպեց Աստծո ասածը՝ դրանով կասկած հարուցելով ու նրբորեն,գրեթե աննկատ մարդուն
դուրս հանեց ՛՛ անվտանգության գոտուց՛՛՝դրանով հանդերձ նրան դարձնելով խոցելի:
՛՛ՍԿԶԲՈՒՄ ԱՍՏՎԱԾ…՛՛/Ծն1:1/ ,՛՛ՍԿԶԲՈՒՄ
էր Խոսքը և Խոսքն Աստծո մոտ էր և Խոսքն Աստված էր…՛՛/Հով1:1/ Աստված միշտ ՍԿԶԲՈՒՄ է,Նա բնօրինակի ու օրիգինալի Աղբյուն
է,իսկ հակառակորդը՝ կեղծի,վալյշի/չինականի)/ հեղինակն է,ու եթե ես ու դու չենք մնում
Աստծո կոմից ՍԿԶԲՈՒՄ մեզ ասվածի մեջ,Նրա
չափանիշների մեջ ապա անպայամնորեն մեզ միշտ կառաջարկվի ու որոշ առումներով էլ կպարդադրվի այլընտրանք,որն էլ վերջի սկիզբն
է:Արդեն կան ու դեռ ի հայտ են գալու տարբեր նոր ՛՛ավետարններ՛՛ որոնք ՛՛նոր ու ցնցող բացահայտումներ՛՛
են կատարելու և դրանով իսկ սկսելու են կործանել մարդկանց հավատքը,ձևավորված չափանիշներն ու Աստծո մասին ընկալումները:Եվ եթե
մենք այսօր ավելի չկառչենք անաղարտ ավետարանական ճշմարտություններին, ապա վաղը մենք
Եդեմի համար կլինենք persona non grata`մարդ սահմանից այն կողմ, ու դրանում բացի մեր
մեղավորությունից ուրիշինը չի լինի:Մեր կյանքում բազմաթիվ օրենքների ու օրինաչափություններ
շարքում կա ևս մի կարևոր օրենք ՝անվտանգության
օրենքը:
Որն է այդ օրենքի
իմաստը՝ մնալ ՍԿԶԲՈՒՄ ասված ճշմարտությունների
մեջ,ՍԿԶԲՈՒՄ մեզ վերափոխած ու մեր ներսը
լուսավորած հայտնությունների մեջ,ՍԿԶԲՈՒՄ
մեզ տրված նախազգուշացումների մեջ,որպեսզի հետո երբ այլընտրանքները գան, մենք համեմատելու
բան ունենանք:Նկատել ես,որ ՍԿԶԲՈՒՄ քեզ
ոգեշնչած հայտնություններին հաջորդում է մի դադարի շրջան ,որի ժամանակ էլ սկսվում են
կասկածները,համամտություններն ու վերաձևակերպումները,եթե հենց այդ ժամանկ մենք չենք
բազավորվում Աստվածաշնչի վրա ,մեզ բացված հայտնությունների վրա,մեզ ուղղված մարգարեությունների
վրա, ապա մեր ներսում սկսվում է՛՛չինական զանգվածային արտադրություն՛՛ որի հիմնական
պրոդուկտն է կասածը: Ահա առաջուց ասեցի ձեզ....Մթ.24:25,ինչու՞,
որպեսզի երբ կատարվեն, հավատանք,ամրապնդվենք,հաստատվենք ու կառչենք ասվածից:
Անվտանգության օրենքը
մեզ անձեռնամխելիություն է ապահովում,հետևաբար երբեք չփոխես այն, ինչ
ԱՍՏՎԱԾ ՍԿԶԲՈՒՄ
ասաց քեզ,նրա հետ, ինչ հետո կասեն ուրիշները,այդ թվում ՝ս.: Այսպիսով՝ ինչ էլ ուզում
է լինի ՛՛ Անխախտ պահենք մեր հույսի
դավանությունը,անսայթաք,որովհետև Հավատարիմ է Խոստացողը՛՛: Եբր.10:23
Комментариев нет:
Отправить комментарий