среда, 18 мая 2011 г.

Ամոթալի 22

Վերջին շրջանում ինտերնետում հանդիպում էին տարբեր հայտարարություններ ''աշխարհի վերջի'' մասին:Սկզբում ԱՄՆ-ում Հարոլդ Կեմպինգ անունով ոմն մեկը,ով որոշ տվյալների համաձայն նախկինում ևս հայտնի է եղել իր սուտ և չիրականացած ''մարգարեություններով'',հատարարել է,թե 2011թ մայիսի 21-ին վրա է հասնելու աշխարհի վերջը,երկրագնդի բնակչության 2% ''անհետանալու'' է  ևն:Եվ իր այս հայտարարությունը նա փակցրել է մեծ գովազդային վահանակների վրա ԱՄՆ-ի տարբեր նահանգներում,այդ վահանակների ռուսաֆիկացվաց տարբերակները հայտվել են նաև Մոսկվայում և պատճառ դարձել տարբեր քննարկումների ,բանավեճերի համար:Ըստ որոշ կարծիքների նման կեղծ մարգարեությունները անվստահություն են առաջ բերում քրիստոնեական աշխարհի նկատմամբ և դառնում պատճառ աստվածաշնչյան իրական մարգարեությունների մերժման,բայց ուզում եմ ասել,որ նման մարդիկ և երևույթները ''տարվա հայտնություն'' չեն,նրանց ի հայտ գալը Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի կողմից դեռ 2000 տարի առաջ կանխատեսված էր '' և շատ սուտ մարգարեներ վեր կելնեն ու շատերին կմոլորեցնեն'' Մթ.24:11:Իսկ ինչ վերաբերվում է այդ տարօրինակ մարդու բուն մարգարեությանը,որով նա կոնկրետ օր և ժամ է նշում Փրկչի գալուստի մասին,դա արդեն վեր է աստվածաշնչյան ամենապարզ տրամաբանությունից ''Այդ օրվա մասին ոչ ոք չգիտի...միայն Հարը'' Մթ.24:36:Երբ խոսք է գնում այս կամ նմանօրինակ բաների մասին ,ասենք մայաների օրացույցի հետ կապված/որտեղ խոսքը գնում 2012 թվականի մասին/ ես հումորով ասում եմ,որ իրոք ոչ ոք չգիտի ոչ օրը ոչ ժամ,կարող է մեկ տարուց լինել,կարող է վաղ կամ այսօր,բայց երբ մարդկանին ֆանտազիան կոնկրետ օր և ժամ է նշում ապա վստահ եմ ,որ Աստված իրենց ''ինադու'' բոլոր հնարավոր օրերը կարող է օգտագործել բացի նրանց նշածներից,քանի որ Ինքն Իր Խոսքին հակասել չի կարող:Իսկ մեքն` բոլորս,պետք է ապրենք ոչ թե վախով,այլ հավատով և վստահությամբ` այն առակի ծառաների պես,որոնք իրենց գոտիները կապած հավատարմորեն սպասում են իրենց Տիրոջը:Ինձ միայն մի բան է հետաքրքրում ինչ է անելու ծերուկ Հարոլդը մայիսի 22-ի առավոտյան...

Комментариев нет:

Отправить комментарий