вторник, 31 мая 2011 г.

Ամեն բան ինձ կարելի է...

Ամեն բան ինձ կարելի է,բայց ես չպետք է որևէ բանի իշխանության տակ լինեմ,...ամեն բան ինձ կարելի է,բայց ամեն բան չէ,որ օգուտ է տալիս:                          Պողոս առաքյալ               
  Ես վերջին անգամ ծխել եմ, հավանաբար, 5 տարեկանում,երբ հայրս խնդրեց մոխրամանի պարունակությունը թափել,և ես դեռևս ամբողջովին չմարած ծխախատի այսպես ասած ''բիչոկի'' վերջը տվեցի: Ընդհանրապես չհավանեցի,ոչ հաճույք զգացի, ոչ որևէ այլ բան/դրանից առաջ մի քանի անգամ էլ էր առիթ եղել պատերի տակ "ձյաձյա-ձյաձյա'' խաղալու/:Բայց հետաքրքիրն այն էր,որ ինձ թվում էր,թե ես մեծ եմ `պապայի նման,բայց դա թույլ արգումենտ էր այդ տհաճ ''ծիսկարգը'' շարունակելու համար:Հետո երբ արդեն պատանի էի,ընկերնեիս մեծ մասը արդեն ''ստաժավոր" ծխողներ էին,բայց այդ հանգամանքը չկարողացավ ինձ  ստիպել միանալ նրանց "ակումբին":Դպրոցի ավարտական երեկույթը,որը մինչ այդ օր համբերած,չծխած տղաների ծխելու դեբյուտի օրն է,այն օրը,երբ տղաներ ուզում են պատանու և երիտասարդի սահմանագծին բաժանարար գիծ կամ դրոշակ դնել` ծխի տեսքով,դարձյալ ինձ չկարողացավ ստիպել  այդ ամենի տրամաբանությունը հասկանալ ու ենթարկվել:Հետու` ինստիտուտ,նոր ընկերներ,բանակ,նոր միջավայր,բայց ես այդպես էլ երբևէ կարիք կամ անհանրաժեշտություն չզգացի ծխախոտով "դարդերս'' թեթևացնելու կամ նյարդերս հանգստացնելու,դրա համար ավելի արդյունավետ միջոցներ կան,օրինակ` աղոթք,չզարմանաք,դա օգնում է:Այսօր ծխելու դեմ պայքարի միջազգային օրն է. կոչ եմ անում բոլոր ընկերներիս, ովքեր ծխում են/միայն այս արտահայտության մեջ խորացեք` արդեն ծիծաղելու է` ծ խ ու մ ե ն,ծուխ,մուխ/,հենց այսօր որոշում կայացնեն ու "թարգեն",թողնեն ծխելը.դուք այդ քայլին պետք է գնաք ամենաքիչը այս տվյալների պատճառով` Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն, ծխելու հետևանքով ամեն տարի մոտ 1.2 մլն մահվան դեպք է արձանագրվում: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առողջապահության նախարարության Հակածխախոտային ծրագրի ղեկավար Ալեքսանդր Բազարջյանը: Ըստ նրա, հակածխախոտային միջոցառումներ չձեռնարկելու դեպքում, կանխատեսվում է, որ 2020-ին այս ցուցանիշը կհասնի 2 միլիոնի, այսինքն` կգրանցվի մահվան ընդհանուր դեպքերի 20%:

Ա. Բազարջյանի խոսքով, Հայաստանում այսօր մեծահասակ բնակչության մոտ 30%-ը կանոնավոր` ամենօրյա ծխող է համարվում: Իսկ ծխողների 55 %-ը տղամարդիկ են կազմում: Այսինքն` վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում ծխող կանանց ու տղամարդկանց թիվը գրեթե հավասար է: «Չնայած, պետք է նշել, որ վերջին շրջանում հանրապետությունում հակածխախոտային գործողությունների բնագավառում իրավիճակը որոշակիորեն փոխվել է: Վերջին երեք տարիներին, ծխողների թիվը կտրուկ նվազել է»,-նշեց Ա. Բազարջյանն ու ավելացրեց, որ այսօր երկրի քաղաքականությունը քաջալերում է բնակչության առողջ ապրելակերպը:

Նշենք, որ անցյալ տարի հանրապետությունում գրանցվել էր ծխող տղամարդկանց թվի 3-4 տոկոս նվազեցում: Իսկ ծխող կանանց ցուցանիշն 2006-ի համեմատ չէր փոխվել: Իսկ համաշխարհային բանկի աշխատանքային խմբի անցկացրած հետազոտության արդյունքում պարզվել է, որ 2007-ին ամենօրյա ծխողների թիվը 60%-ից նվազել է` հասնելով 53-54 տոկոսի:Փորձեք,ջանք արեք,կստացվի:Դիմեք Աստծուն, և ՆԱ կոգնի,անպայման կոգնի:

воскресенье, 29 мая 2011 г.

Ես վաղը ավելի լավը կլինեմ...

Մենք լսել ենք անառակ որդու վերադարձի մասին,մենք դրան հաճախակի ենք հանդիպում,բայց քիչ չեն նաև հակառակ դասավորությամբ դեպքերը,երբ ծնողնները "վերադարձի կարիք ունեն":Այս պատմությունը լավագյունս հաստատում է այն միտք,որ մենք կարիք ունենք ավելի փափկասիրտ և ուշադիր լինելու մարդկանց,մեր մտերիմների նկատմամբ:


Լսիր, տղա՛ս։ Ես արտասանում եմ այս բառերը, երբ դու քնած ես. փոքրիկ ձեռքդ դրել ես այտիդ տակ, իսկ շիկահեր գանգուր մազերդ կպել են խոնավ ճակատիդ։ Ես ծածուկ մտա քո սենյակ։ Մի քանի րոպե առաջ, երբ գրադարանում նստած լրագիր էի կարդում, ինձ վրա թափվեց զղջման ծանր ալիքը։ Ես եկել եմ քո մահճակալի մոտ, գիտակցելով իմ մեղքը։

Ահա թե ինչի մասին էի մտածում, տղա՛ս. ես քո գլխին թափեցի իմ վատ րբտրամադրությունը։ Եnμ հագնվում էիր, որ դպրոց գնաս, ես քեզ կոպտեցի, որովհետեւ դու միայն թաց սրբիչը դեմքիդ քսեցիր։ Ես քեզ նկատողություն արեցի կոշիկներդ չմաքրելու համար։ Բարկացա, գոռացի վրադ, երբ հագուստներիցդ մեկը հատակին նետեցիր։

Նախաճաշի ժամանակ նույնպես քեզ կշտամբեցի։ Դու շրջեցիր թեյի բաժակը, ագահաբար կուլ էիր տալիս կերակուրը, արմունկներդ հենել էիր սեղանին, չափազանց հաստ շերտով կարագ քսեցիր հացին։ Իսկ հետո, եnբ գնացիր խաղալու, իսկ ես շտապում էի հասնել գնացքին, դու շրջվեցիր, ինձ ձեռքով արեցիր եւ μացականչեցիր. "Ցտեսություն, հայրիկ", իսկ ես հոնքերս կիտեցի եւ պատասխանեցի. "Ուսերդ ուղղի՛ր"։

Այնուհետեւ, օրվա վերջում ամեն ինչ նորից սկսվեց։ Տուն դառնալիս քեզ տեսա ծնկի իջած գնդիկներով խաղալիս։
Գուլպաներդ ծակվել էին։ Ես քեզ նվաստացրի ընկերներիդ մոտ՝ ստիպելով առջեւիցս ընկած տուն գնալ։ Գուլպաները թանկ արժեն, այ, եթե դու ստիպված լինեիր դրանք գնել սեփական դրամով, ապա ավելի կոկիկ կլինեիր։ Դու միայն
պատկերացրո՛ւ, տղա~ս, որ դա ասել է քո հայրը։ Հիշո՞ւմ ես, թե հետո ինչ երկչոտ ու տխուր մտար գրադարան, որտեղ ես կարդում էի։ Երբ ես լրագրի վրայից թեթեւակի քեզ նայեցի՝ գրգռված, որ ինձ խանգարել են, դու անվճռական կանգ առար դռան մոտ։ "Ի՞նչ ես ուզում", - կոպիտ հարցրի ես։

Դու ոչինչ չպատասխանեցիր, բայց կտրուկ նետվեցիր դեպի ինձ, վզովս ընկար եւ համբուրեցիր։ Քո ձեռքերը սեղմում էին ինձ սիրով, որն Աստված դրել է քո սրտի մեջ եւ որը չմարեց նույնիսկ իմ արհամարհական վերաբերմունքից։

Հետո դու գնացիր, քո փոքրիկ տոտիկներով հաղթահարելով աստիճանները։ Այսպես ուրեմն, տղաս, դրանից անմիջապես հետո լրագիրը սահեց ձեռքիցս, եւ ինձ համակեց ահավոր, նողկալի սարսափը։ Ի՞նչ է արել ինձ սովորությունը։

Կշտամբելու, նախատելու սովորությունը. ահա իմ պարգեւը քեզ այն բանի համար, որ դու փոքրիկ ես։

Բայց չէ՞ որ սխալ է ասել, թե ես քեզ չեմ սիրում, բանն այն է, որ ես չափազանց շատ բան էի սպասում քո պատանեկությունից եւ չափում էի քեզ իմ սեփական տարիների չափանիշով։ Իսկ քո բնավորության մեջ այնքան առողջ, հրաշալի եւ անկեղծ բաներ կան։ Քո փոքրիկ սիրտը մեծ է հեռավոր բլուրերին վառվող արշալույսի պես։ Դա երեւաց քո բնազդական պոռթկումից, երբ քնելուց առաջ նետվեցիր ինձ համբուրելու։ Այսօր ոչ մի բան այլեւս նշանակություն չունի, տղաս։ Ես եկել եմ քո մահճակալի մոտ եւ մթության մեջ ամոթահար ծնկի եմ իջել քո առաջ։ Դա չնչին քավություն է։ Ես գիտեմ, եnμ արթնանաս, ու քեզ ասեմ այս ամենը՝ դու բան չես հասկանա։ Սակայն վաղը ես իսկական հայր կլինեմ։ Ես կդառնամ քո ընկերը, կտառապեմ, երբ դու տառապես եւ կծիծաղեմ, երբ դու ծիծաղես։

Ես կկծեմ լեզուս, երբ այն պատրաստ լինի որեւէ գրգռված բառ արտաբերել։ Ես շարունակ կկրկնեմ, որպես կախարդական խոսք՝ "Չէ՞ որ նա ընդամենը երեխա է, փոքրիկ տղա"։

Վախենամ, թե մտովի քո մեջ հասուն տղամարդու եմ տեսել։ Բայց հիմա, երբ նայում եմ քեզ, տղաս, հոգնած կուչ եկած մահճակալում, ես հասկանում եմ, որ դու դեռ երեխա ես։ Դեռ երեկ դու մորդ ձեռքերին էիր՝ գլուխդ դրած նրա ուսին։
Ես չափազանց շատ բան էի պահանջում, չափազանց շատ…

четверг, 26 мая 2011 г.

Ղուկաս 15:11-32

Բանտ:Մենություն:Ինքնամեղադրանք:Զղջում:Նա բանտախցի մի անկյունում թիկնած,մտածում,էր անընդհատ հիշում էր կատարվածի մասին,արտասվում ,կարուտում:Տանից գողություն էր կատարել,թալանել էր իր իսկ ծնողներին,գողացել էր տան ողջ կարողությունը և արդյունքում` հայտվել բանտում:"Հավանաբար նրանք երբեք չեն ների ինձ,չեն ընդունի,ես ամեն ինչ ու ամենակարևորը իմ թանկագին ծնողների սերը կորցրեցի",-մտածում էր նա:Վերջապես որոշեց:Մոտենում էին ազատ արձակվելու բաղձալի օրերը,նա այլ տեղ չուներ` ոչ նախկին մեխսակից ընկերները,ոչ ընկերուհինները,ոչ ոքի նա այլևս պետք չէր ,միայնության,բացարձակ լքվածության զգացում:Նա հասկացավ,որ այլ ելք չկա,նա պետք է անպայման ներում ստանա ծնողներից:Նա որոշեց նամակ գրել հետևյալ տողերով "Հայր իմ,գիտեմ `ես սարսափելի մեղք եմ գործել և արժանի չեմ այլևս ձեր սիրուն,բայց շուտով ես ազատ եմ արձակվելու,վերադառնալու եմ բանտից...տուն,խնդրում եմ`եթե գոնե մի փոքր շանս ունեմ նորից վերականգնել իմ դիրքը ձեր աչքերում,որպես նշան մեր տան պատուհանին մի փոքրիկ սպիտակ թաշկինակ կախիր,որը տեսնելով, ես համարձակությանս վերջին փշուրները հավաքելով ,ներս կմտեմ, և մենք նորից...նորից միասին կլինենք,առայժմ:"
Նամկը ուղղարկվեց:Եվս մի քանի օր: Անորոշություն:Երկմտանք:Սպասում:Ահա այն օրը,որին այդքան սպասել էր,այդքան երազել:Անվստահ քայլերով մոտեցավ իրենց փողոցին:Պահն այնքան հուզառատ էր ու վճռական,որ  նա անընդհատ փորձում էր մի փոքր էլ հետաձգել:Մտավ բակ:Աչքերը փակ էին:Խորը շունչ առավ ու...:Աչքերը բացեց:Նա փոքրիկ սպիտակ կտորն էր փնտրում տան պատուհանին,բայց փոխարենը նա այլ բան տեսավ:Իրենց տունն ամբողջությամբ պատված է սպիտակ սավաններով,պատուհանները,դռներ,պատերը,ամբողջությամբ սպիտակի մեջ էին թաղված:Աչքերից արցունքների գետեր սկսեցին հոսել:Նա ծնկեց:Հասկացավ,որ այնտեղ`ներսում,իրեն սպասում էին,սպսում էին իրեն ներած ու անսահման սիրող հայրն ու մայրը:
Ով սիրում է, Նա միշտ սպասում է:


вторник, 24 мая 2011 г.

EXIT

Գիտնակաները տխրությունը, որն առաջանում է աշնան-ձմեռվա ընթացքում բացատրում են բնական լույսի նվազեցումով, որն էլ նման ազդեցություն է թողնում մեր օրգանիզմի վրա: Նույնիսկ տերմին կա ,որը նկարագրում է այդ վիճակը, կարծեմ` կոչվում է աշնանանյին,ձմեռային դեպրեսիա:
Իսկ ընդհանրապես տխրությունը կարծես հմայք ունենա, որ շատերին հեշտությամբ ձգում է իր գիրկը.. 

Այս տողերը հանդիպեցի ֆորումներից մեկում:Սա տրամգծորեն հակառակ է այն տրամաբանությանը ,որը մեզ առաջարկում է ամենաքննադադված,բայց և ամենապհանջված գիրքը` Աստվածաշունչը:
Ուրախ եղեք ամեն ժամանակ,դարձյալ ասում եմ ձեզ ուրախ եղեք...Փիլ.4:4
Բայց չէ,մենք մտածող ազգենք,տքնող,տառապյալ ,մեզ հարիր է տխրությունը,այն մղում է ստեղծագործելու:Համաձայն եմ:Մղում է:Տարբեր երևույթներ կարող են մղել տարբեր գործողությունների ու արարքների:Նեռոնը այրեց Հռոմը ,որպեսզի ստեղծագործի:Սպորտսմենները դոպինգ են օգտագործում ,որպեսզի հատեն բնականի ,իրականի սահմանը և սխրանք գործեն:Շատ ստեղծագործողներ հարբում են,թմրադեղ են  օգտագործում որպեսզի "լուսավոր թախիծը" այցելի իրենց:Եվ մենք ասում ենք` սա լավ է:Միթե:Տխրությունը անբավարարության,պարտության,թերիության զգացումի արդյունք է:Այն բացասական երևույթ է,որը շատերի մոտ դառնում է "իմիջ",կենսակերպ:Այն ինչ` կա միայն մի դեպք, երբ տխրություը արդարացվում է,տխրություն ,որը տանում է դեպի զղջման կատարած սխալների համար,բայց շարունակում է իր ճանապարհը` մինչև ԵԼՔ` EXIT:Իսկ ելք միշտ կա,բայց շատերս մնում ենք կես ճանապարհին:ԵԼՔԸ ՆԱ Է,Ով անսահման սիրով սիրում է մեզ,սպասում է մեզ,մաքրում է մեզ,հասկանում է ,նույնիսկ` հավտում է մեզ.ԵԼՔԸ ՀԻՍՈՒՍՆ Է` ԵՍ ԵՄ ՃԱՆԱՊԱՐՀԸ:Մնացած բոլոր ուղղությունները,ճանապարհները  տանում են սխալ հասցեով,ուր մեզ սպասում են հիսաթափությունը,տխրությունը,անհաջողությունը ևն:Ուրախությունը հաղթանակի,ներքին խաղաղության,լիության,սպասումների հետևանք է,առանց որոնց կյանք վերածվում է  տառպանիք զնդանի:Մենք անկեղծ ուրախության համազգային դեֆիցիտ ուենք:EXIT:Բայց կա ԵԼՔ`Եկեք ԻՆՁ մոտ...Մթ.11:28

понедельник, 23 мая 2011 г.

Մարդանման կապիկ,թե կապկանման մարդ...

Անկախ ռասայական պատկանելությունից,ազգությունից,սեռից,սոցիալական և  կրոնական հայացքներից` յուրաքանչյուր մարդ ինքն իրեն 4 հարց է տալիս`
1.Ով եմ ես
2..Որտեղից եմ եկել
3.Որն է իմ կյանքի նպատակը
4.Ուր եմ գնալու կյանքիս ավարտին

 Սրանք հարցեր են,որոնց եթե հավատալու լինենք Էվոլուցիոն տեսությանը կամ Մեծ պայթյունի տեսությանը,ապա  փակուղու մեջ ենք հայտնվում,ինչու,որովհետև այս 4 հարցերի պատասխանները մոտավորապես ստացվում են այսպես`

1.Ով եմ ես  -միգուցէ բակտերիա,միկրոբ
2..Որտեղից եմ եկել-պայթունի հետևանքով նետվել եմ ափին
3.Որն է իմ կյանքի նպատակը-թափոնը նպատակ չունի
4.Ուր եմ գնալու կյանքիս ավարտին-ոտնակոխ եմ լինելու

 Միթե սա է ամբողջ կյանքի փիլիսոփայությունը:Իհարկե`ՈՉ:Իսկ այդ դեպքում ինչու են միլիարդավոր մարդկանց հիմարացնում սուտ ու նույնիսկ գիտականորեն չհիմնավորվող տեսություւներ փաթաթում մեր վզին:Ով է այդ մեծ ԽԱԲՈՒԹՅԱՆ հեղինակը,ով է շահագրգռված դրանում:Չեմ ուզում նրա անունը տալ,որպեսզի անվճար գովազդ չլինի իր համար))):Այստեղ մի հանգամանք է կարևոր,այն ,որ մեզ փորձում են համոզել` իբրև մենք կենդանական ծագում ունենք,արդյունքում,ինչպես Հիտլերն է ասել,եթե սուտը անընդհատ կրկնես մարդիկ կսկսեն հավատալ դրան,և մարդիկ հավատում են,որ իրենք կենդանուց են առաջացել:Սա ծանոթ ձեռագիր է:Սա սատանայի ոճն է:Դա է պատճառը,որ մարդկության ներկաիյս հումանիստական փիլսուփայությունը ,իրոք, մարդուն վերածում է բնազդաբար շարժվող արարծի` զուրկ ողջամտությունից,բարոյականությունից և բոլոր այն հատկություններից,որունցով մենք Աստծո նմանությունն ու կերպարանքն ունենք:Վերջերս թերթում կարդացի,որ ԱՄՆ-ում մի մարդու դատի էին տվել,ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ,շան վրա հաչելու համար:Դերերը փողվում են,իրավունքների դասավորությունը փոխվում է:Եվ այստեղ ինձ մոտ այլ հարց է ծագում.մարդն է կապիկից առաջացել,թե կապիկը մարդուց:

суббота, 21 мая 2011 г.

33:3

Մեկը մի անգամ ասաց."Գիտես Աստծո հեռախոսահամարը":Զարմացա,չհասկացա,մտածեցի ` ինչ տարօրինակ բան է ասում:Հետո զրույցի ընթացքում պարզ դարձա,վ թե նա ինչ ի նկատի ուներ,բայց մինչև ասելը, թե ինչը պարզ դարձավ,մի բան եմ ուզում ասել:Մենք կարիք ունենք ,որ մեզ լսեն,որ մեր ներսում կուտակաված էմոցիանները,կասկածները,վախերը,անորոշություն կամ հակառակը` ուրախություն,հիացմունքը ինչ-որ մեկ լսի,դա օգնում է կամ ինչպես ասում են ''թեթևացնում է'',իրոք դա այդպես է`լինելով սոցիալական էակներ մենք շփման,հաղորդակցության կարիք ունենք,բայց ամբողջ խնդիրը նրանոմ է,որ միշտ չէ,որ ճիշտ լսարան ենք ընտրում,միշտ չէ ,որ մեզ հասկանում են,միշտ չէ,որ մեզ օբեկտիվ` ոչ շողոքորթող,ոչ ցածրացնող խորհուրդներ են տալիս.արդյունքում մենք հիասթափվում ենք մարդկանցից,դառնում կասկածամիտ,չվստահող,բայց ''կիսվելու'',ներսումդ եղածը ''update'' անելու բուռն ցանկությունը ,կարիքը մնում է :Եվ եթե մենք ժամանակին ու ճիշտ խորհրդատու չգտնենք,մեր ներսի բացասական կապիտալը մեզ կդարձնի ագրեսիվ,լարված,ինքնափոփ:Ինչ անենք:Հեռախոսահամարը:Այն,ինչ ինձ պարզ դարձավ վերևում նշված զրույցից,այն է,որ իրականում ոչ թե Աստված բջջային հեռախոսահամար ունի այլ Աստվածաշնչի Երեմիա մարգարեի գրքում մի խոսք կա,որի համարակալումը պայմանականորեն ստացվել է 33-րդ գլխի 3-րդ համարը,այսինքն 33:3 կամ 333,սրա մեջ, իհարկե, ես խորհուրդ չեմ փնտրում ,պարզապես դա օգնում է հիշել խոսքի բովանդակոթյունը`  ԿԱՆՉԻՐ ԻՆՁ ԵՎ ԵՍ ՊԱՏԱՍԽԱՆ ԿՏԱՄ ԵՎ ՔԵԶ ՄԵԾ ՈՒ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԲԱՆԵՐ ԿՊԱՏՄԵՄ,ՈՐՈՆՑ ՄԱՍԻՆ ԴՈՒ ՉԳԻՏԵՍ:Ես գտա իմ Հավատարիմ Զրուցակցին, Ով երբեք չի դավաճանում,խաբում,քծնում,նվաստացնում,այլ ամեն հարցում միշտ ուղորդում է դեպի ամենակատարյալ տարբերակը:

V A C U U M

Ամեն մարդու մեջ կա աստվածաստեղծ վակում ,որը կարող է լցնել միայն Քրիստոսը:
                                                                                                                                   Բ. Պասկալ
Դե արի ու մի համաձայնվիր:Ինձ դուր է գալիս այս արտահայտությունը` "վակում",որը նշանակում է անօդ տարածություն,ցածր ճնշում,դատարկություն,/prabel/:Պասկալը գտնում էր ,որ  միտքը պետք է   ամբողջությամբ ենթարկվի փաստերին:Ունենալավ նման գիտական մոտեցում բոլոր հարցերի նկատմամբ ՝ նա դա կիրառում էր նաև հոգևոր հարցերում:Յուրաքանչյուրիս ներսում  միշտ անբավարարության զգացում կա/խնդուրմ եմ ճիշտ հասկանալ/:Մենք ինչ-որ բանի կամ մարդկանց ենք ձգտում,նպատակներ,"տեսլականներ" ենք մեր առջև դնում,և երբ հասնում ենք մեր ուզածին,թվում է ,թե,դա  մեր երջանկության բաժակի վերջին պակասող կաթիլն է,պետք է մեզ երջանիկ ,հաջողված զգանք,վայելենք,բայց էլի նույն դատարկությունը,նույն հարցը՝ հետո ինչ,միթե սա է կյանքը:Մենք անընդհատ փորձում ենք ամենատարբեր մեթոդներով լուծել այդ "վակումի" հարցը ՝ կարիերա,ընկերներ,զվարճանք,/որը ունենում է ամենատարբեր դրսևորումներ՝ անասնական սեքս,թմրամոլություն,հարբեցողություն/,կողակից ևն:Մենք անըդհատ փորձում ենք խլացնել ներքին դատարկության էխոն,բայց ,դե չի ստացվում,կամ եթե ստացվում էլ է,ապա շատ կարճ ժամանակով:Հետո նորից "վակում":"Վակումն" է ստիպում լինել  ագրեսիվ ,եսակենտրոն,տառապել գերարժեքության բարդույթով կամ հակառակը՝ թերարժեքությունով,"վակումն" է ստիպում դավաճանել,վակումն է ստիպում անընդհատ վազել 21-րդ դարի ռիթմին համընթաց,"վակումն" է  ախրանչիկի հոգեբանություն ծնում մեր տղերքի մոտ,իսկ աղջիկների մոտ "մեկ անգամյա բարբիի":ՎԱԿՈՒՄ:ԴԱՏԱՐԿՈՒԹՅՈՒՆ:ԱՆՕԴ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ:ԿՅԱՆՔ ՄԻԱՅՆ ՊՐԱԲԵԼՆԵՐՈՎ:Վ Ա Կ ՈՒ Մ:ՀԵՏՈ ԻՆՉ:
Կա խնդիր ,կա Լուծում:Կա հարց, կա Պատասխան:
Ամեն մարդու մեջ կա աստվածաստեղծ վակում ,որը կարող է լցնել միայն Քրիստոսը:
                                                                                                                             Բ. Պասկալ    www.newgeneration.am

четверг, 19 мая 2011 г.

Thank YOU!!!

Ինչն է խանգարում մեզ մի քիչ ավելի գոհացող լինել,ավելի գնահատել մեր ունեցածը,ավելի շնորհակալ լինել Աստծուն այն ամենի համար ինչն այսօր ունենք:Շնորհակալություն հայտնելու համար անհրաժեշտ է նախ գնահատել:Եթե ինձ համար որևէ բան արժեք չի ներկայացնում ,և այն նվիրում են ինձ,իմ սրտում առանձնակի շնորհակալություն,երախտիքի զգացում չի առաջանում:Բայց եթե ես ստանում եմ մի բան,որի կարիքը շատ ունեմ,որին շատ եմ սպասել,երազել,իմ սիրտը լցվում է մի զգացումով որի անուն է ''շնորհակալություն'':Այսինքն շնորհակալությունը գնահատական է:Իսկ մենք միշտ գնահատում ենք,երբ արդեն կորցրել ենք կամ դեռ չունենք:Ինչու եմ սա ասում,չգիտեմ մեր ազգային գենի մեջ է,թե ներկայիս կյանքի ռիթմն է մեզ ստիպում միշտ դժգոհ լինել,միշտ բողոքել,միշտ տրտնջալ:Մի հետաքրքիր վիճակագրության հանդիպեցի ինտերնետում,որն օգնում է հասկանալ,գնահատել և արժևորել կյանքը,այն ամենը ինչ ունենք,այն մարդկանց,ովքեր մեր կողքին են.

Եվ եթե դուք վաղը արթնանաք առողջ, ապա դուք ավելի հաջողակ եք, քան մեկ միլիոն մարդ, որ մինչև այս շաբաթվա վերջ չեն ապրի:
Եթե դուք երբևէ չեք մասնակցել պատերազմական գործողությունների, չեք տանջվել սովից, մենակությունից և բանտարկությունից, ապա դուք ուղղակի բախտավոր եք` ի տարբերություն 500 մլն մարդու, որ անցել են այդ ամենի միջով:
Եթե դուք կարող եք հանգիստ դավանել ձեր նախընտրած կրոնը առանց հետապնդումներից, կալանավորումից, տանջանքներից կամ մահից վախենալու, ապա 3 մլրդ մարդ այսօր նույնը անել չի կարող:
Եթե ձեր սառնարանում կա ուտելիք, ունեք հագուստ և ծածկ /բնակության վայր/, ապա դուք ավելի հարուստ եք, քան աշխարհի բնակչության 75%: Իսկ եթե ունեք հաշվեհամար բանկում կամ գոնե կանխիկ գումար ձեր դրամապանակում, ապա դուք պատկանում եք երկրագնդի բնակչության ընտրյալ 8%-ին:
Եթե Ձեր ծնողները դեռ կենդանի են, ավելին, եթե նրանք ամուսնալուծված չեն, ապա դուք <Բախտի> սիրելիներից եք: Ձեր նմանները շատ քիչ են նույնիսկ Կանադայում և ԱՄՆ-ում:
Նույնիսկ այն, որ դուք ինքնուրույն կարողացաք կարդալ այս ինֆորմացիան, ձեզ առանձնացնում է աշխարհի 2 մլրդ բնակիչներից, որոնք այսօր կարդալ չգիտեն:
Գնահատե’ք կյանքը: Շնորհակալ եղեք Աստծուն ձեզ ընձեռած հնարավորությունների համար: Կյանքը հիասքանչ է:www.newgeneration.am


среда, 18 мая 2011 г.

Gor Karapetyan: Ամոթալի 22

Gor Karapetyan: Ամոթալի 22: "Վերջին շրջանում ինտերնետում հանդիպում էին տարբեր հայտարարություններ ''աշխարհի վերջի'' մասին:Սկզբում ԱՄՆ-ում Հարոլդ Կեմպինգ անունով ոմն մեկը,..."

Ամոթալի 22

Վերջին շրջանում ինտերնետում հանդիպում էին տարբեր հայտարարություններ ''աշխարհի վերջի'' մասին:Սկզբում ԱՄՆ-ում Հարոլդ Կեմպինգ անունով ոմն մեկը,ով որոշ տվյալների համաձայն նախկինում ևս հայտնի է եղել իր սուտ և չիրականացած ''մարգարեություններով'',հատարարել է,թե 2011թ մայիսի 21-ին վրա է հասնելու աշխարհի վերջը,երկրագնդի բնակչության 2% ''անհետանալու'' է  ևն:Եվ իր այս հայտարարությունը նա փակցրել է մեծ գովազդային վահանակների վրա ԱՄՆ-ի տարբեր նահանգներում,այդ վահանակների ռուսաֆիկացվաց տարբերակները հայտվել են նաև Մոսկվայում և պատճառ դարձել տարբեր քննարկումների ,բանավեճերի համար:Ըստ որոշ կարծիքների նման կեղծ մարգարեությունները անվստահություն են առաջ բերում քրիստոնեական աշխարհի նկատմամբ և դառնում պատճառ աստվածաշնչյան իրական մարգարեությունների մերժման,բայց ուզում եմ ասել,որ նման մարդիկ և երևույթները ''տարվա հայտնություն'' չեն,նրանց ի հայտ գալը Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի կողմից դեռ 2000 տարի առաջ կանխատեսված էր '' և շատ սուտ մարգարեներ վեր կելնեն ու շատերին կմոլորեցնեն'' Մթ.24:11:Իսկ ինչ վերաբերվում է այդ տարօրինակ մարդու բուն մարգարեությանը,որով նա կոնկրետ օր և ժամ է նշում Փրկչի գալուստի մասին,դա արդեն վեր է աստվածաշնչյան ամենապարզ տրամաբանությունից ''Այդ օրվա մասին ոչ ոք չգիտի...միայն Հարը'' Մթ.24:36:Երբ խոսք է գնում այս կամ նմանօրինակ բաների մասին ,ասենք մայաների օրացույցի հետ կապված/որտեղ խոսքը գնում 2012 թվականի մասին/ ես հումորով ասում եմ,որ իրոք ոչ ոք չգիտի ոչ օրը ոչ ժամ,կարող է մեկ տարուց լինել,կարող է վաղ կամ այսօր,բայց երբ մարդկանին ֆանտազիան կոնկրետ օր և ժամ է նշում ապա վստահ եմ ,որ Աստված իրենց ''ինադու'' բոլոր հնարավոր օրերը կարող է օգտագործել բացի նրանց նշածներից,քանի որ Ինքն Իր Խոսքին հակասել չի կարող:Իսկ մեքն` բոլորս,պետք է ապրենք ոչ թե վախով,այլ հավատով և վստահությամբ` այն առակի ծառաների պես,որոնք իրենց գոտիները կապած հավատարմորեն սպասում են իրենց Տիրոջը:Ինձ միայն մի բան է հետաքրքրում ինչ է անելու ծերուկ Հարոլդը մայիսի 22-ի առավոտյան...

вторник, 17 мая 2011 г.

Մենք minimum-ի կամ maximum-ի ազգ ենք

Վերջերս գնացել էի No comment ներկայացմանը շատ հավանցեի` չնայած ցենզուռայի սահմանները տղաները հաճախակի էին անցնում: Ինչևէ, մի դրվագ կա,որտեղ բժիշկը, դիմելով բարձրհասակ և ցածրահասակ երկու մարդկանց,ովքեր ուզում են հասակներով փոխանակվել,ասում է "Մենք ծայրահեղությունների ժողովորդ ենք,երբ հարուստի տղան իրեն լավ է պահում,համեստ է /հաբռգած չէ/ մենք ասւմ ենք` ինչ լավ է,բայց դա լավ չէ,դա ՆՈՐՄԱԼ է,երբ պաշտոնյան կարմիր լույսի տակ կանգնում,մենք ասում ենք` տեսեք ինչ լավ է,բայց դա լավ չէ,դա ՆՈՐՄԱԼ է...'':Իսկապես այդպես է,մենք լավի ու վատի ,նորմալի տեղերը շփոթում ենք,խեղաթյուրում ենք,մենք կամ շատ ''լավն'' ենք ,ինչպես ներկայանում են Եհովայի վկաները կամ շատ վատն ենք.ինչպես տեսանք նույն Եհովայի վկաներին մայիսի 16-ին հոգևորականի հետ ''չանգեչանգ'' կռվելիս:Մենք խաչակնքվում ենք` նոր ենք գողություն անում,մոմ ենք վառում` նոր ենք անիծում:Երևի նրանից է,որ այդպես ել անկեղծ քրիստոնյա չենք դարձել:

понедельник, 16 мая 2011 г.

F1=F2

Երեկ մեր երիտասարդական հանդիպման թեման էր "Բարդույթներ,որոնք խանգարում են ինձ":Մենք խոսեցինք այնպիսի բարդույթների մասին, ինչպիսիք են ,օրինակ` նոր մարդկանց հետ ծանոթանալուց խուսափելը,կարծիքի արատահայտումից խուսափելը,թերարժեքությունը,անվսատահությունը ևն:Մենք հրավիրել էինք Արմինե Դավթյանին,ով հանդիսանում է մի քանի գրքերի և գիտական հոդվածների հեղինակ և դասավանդում է ՀՊՄՀ-ում/մանկավարժական համալսարան/:Ինձ համար շատ հետաքրքիր էր,նրա առաջ քաշած այն միտքը,որ եթե ընդունենք մեր ներքին հակազդեցությունը արտաքին բացասական ազդակներին կամ ազդեցությունների նկատմամբ պայմանականորեն F1 է,իսկ արտաքին ազդեցությունները F2,ապա հնարավոր է դրանց դասավորության երեք դեպք,որոնք էլ դառնում են պատճառ բարդույթների,վատ նախապաշարումների,կպչուն գաղափարների համար:Դրանք են`
1.F1<F2, սա այն դեպքն է,երբ մեզ ասում են .''Դու չես կարող,քեզանից բան դուրս չի գա,դու ամեն բան փչացնում ես ևն'' և մեր ներքին անբավարար հակազդեցության արդյունքում մենք վերընշվածներն ընդունում ենք որպես ճշմարտություն` խախտելով մեր ներքին հավասարակշռություն
2.F1>F2 այս դեպքում ծնողների,շողոքորթող կարծիքների,ներքին ամբիցիաների հետևանքով ,երբ անընդհատ մեզ ասում  են/ք/ ."Դու բացառիկ ես,դու տաղանդ ես,քո նմանը չկա,դու ավելի լավն ես քան..." մենք վերածվում ենք ինքնահավան մեծամիտ անահատների,որանք կարծում են,որ իրենք բոլորից առավել են,յուրահատուկ,սա նույնպես խախտում է ցանկալի հավասարակշռությունը
3.F1=F2 այս դեպքն ամենացանկալին է:Արմինե Դավթյանը նշեց,որ այս դեպքում մենք կիրառում են այսպես ասած հոգեբանական այկիդո,երբ մենք արտաքին վատ ազդեցություններին հակազդում ենք մեր ներքին համաչափ ազդեցությամբ` չընդունելով մեր ինքնգնահատականը իջեցնող կամ այն չափազանց և արհեստականորեն բարձրացնող կարծիքները,գնահատականները ևն:Նա նշեց,որ F1=F2 հնարավոր է,երբ մենք դիտում ենք մեզ ոչ թե մարդկային կարծիքներ դիտանկյունից,այլ ամենակատարյալ և մեզ սիրող Անձնավորության` Հիսուս Քրիստոսի խաչի դիտանկյունից,որը մեզ հնարավորություն է տալիս ժամանակին ազատվել սխալ նախապաշարումներից,խոնհարվել,հավասարակշռվել և ապրել ազատ ,խաղաղ և երջանիկ կյանքվ:Կարծում եմ,որ չկա այնպիսի մարդ/մանավանդ Հայստանում/,որ այս կամ այն բարդույթը չունենա,բայց ուրախալին այն է ,որ կա նաև դրա լուծումը...

И СЛОВО СТАЛО ПЛОТЬЮ…


                                   И СЛОВО СТАЛО ПЛОТЬЮ…

Еще в 2007 году  Бог вложил в сердце  пастора  церкви  "Новое поколение" Тиграна Тадевосяна  желание отмечать "День семьи" в противовес сушествуюшего в  21-ом веке типичного   либерализма и против  разрушения святого семейного очага.
Имея в сердце  этот специальный призыв,  пастор вместе с  творческой группой,  приступил в первый раз, возможно не официально, но  с большой верой отпраздновать  "День семьи", с верой, что идея, рожденная в  поместной общине церкви,  в один прекрасный день   возрадится  в национальный и государственный праздник.
Таким образом, 4 ноября 2007 года,  впервые была организована  специальное мероприятие, посвященное повышению семейных ценностей, и примечательно то, что в этом году, в церкви "Новое поколение" "День семьи"  было сформировано десять пар,  десять новых семей.  В тот же день они получили благословение от пастора. 2-ого ноября, в  2008 года, во   второй раз  в Церкви отмечалался "День семьи". Праздник "День семьи" продолжил свой триумфальный марш в 2009 году, принимая более серьезной и передовой характер. 
Все эти события были неотъемлемой частью непрерывной молитвы к Богу, чтобы в нашей стране институт семьи стал сильным и неразривным. С положительного опыта предыдущих лет, видя хорошие плоды сделаного, в 2010 году, 7 ноября, отмечался беспрецедентный,  уже  хорошо  знакомый и традиционный "День семьи".

И так,  15 мая  в 2011 года,   в 11:00, в  церкви "Новое Поколение" состоялся еще один праздник "День семьи" посвященный семейным ценностям,  где принимался в гости  автор проекта поданый в  Государственную Думу праздника семьи, который должен отмечаться  как  законный государственный праздник. Он сказал, что закон был принят, и начиная со следующего года, каждое 15 мая, в  армянском  календаре  будет отмечаться как семейный праздник, и добавил, что никакой закон не является совершенным без духовных ценностей  и без первоисточника  Слова Божьего.

 Бог живой и Его Слово живое. ''Будем держаться исповедания упования неуклонно, ибо верен Обещавший'' /Евр. 10:23/:
Четыре года подряд в церкви "Новое Поколение" верили, молились и провозглашали, что  идея, рожденная в маленькой общине однажды превратится в прекрасную реальность, чтобы еще раз утвердить, что Бог еще больше любит отвечать на молитвы, чем просто слушать их.

New Generation

"Նոր սերունդ" եկեղեցու ծնունդը Երևանում չի եղել որևէ մեկի ծրագրավորման կամ մտահղացման արդյունքը: Այն ունի բնական ծագման և զարգացման պատմություն, ինչպես այն ամենը, ինչ ստեղծվում է Վերին նախասահմանության կողմից:
Եկեղեցու ծնունդն ու կայացումը սերտորեն միաձուլված ընթացք է ունեցել նրա այսօրվա առաջնորդների` հովիվներ Տիգրան և Հայկուհի Թադևոսյանների հոգևոր վերածննդի, Աստծո որոնումների, ապաշխարության, հոգևոր կյանքի իմաստի ոչ դյուրին ու հաճելի ուղու հետ: Ուղի, որտեղ կարելի է տեսնել բազմաթիվ փորձություններ, հակամարտություններ, բաժանումներ ու կորուստներ, բայց ավելի շատ` ձեռքբերումներ, բարեկամներ, կողմնակիցներ, ջատագովներ, իսկ ամենակարևորը` Հայաստանի հոգևոր քրիստոնեական մշակույթի զարգացման նորանոր արժեքավոր ներդրումներ:
1989-90թթ. Խորհրդային միության և աթեիզմի փլուզումից հետո Հայաստանում նոր թափ ստացավ մինչ այդ ընդհատակում գործող հոգեգալստական շարժումը, որը ժողովրդի հոգևոր փնտրտուքների այդ բուռն շրջանում դարձավ շատերի հոգևոր քաղցի բավարարման հանգրվանը: Մարզադահլիճներում և մշակութային տներում, բազմամարդ ծառայությունների ժամանակ հազարավոր մարդիկ վերստին ծնվում և մկրտվում էին Սուրբ հոգով, լցվելով Կենդանի Աստծուն ծառայելու, ճանաչելու և նվիրվելու ցանկությամբ: Նրանց շարքերում էին նաև Տիգրան և Հայկուհի Թադևոսյանները, ինչպես նաև, եկեղեցու հիմնադիր անդամ մի քանի երիտասարդ ամուսիններ, որոնք տարբեր հանգամանքների բերումով հանդիպել և մտերմացել էին: 1992-93թթ. նրանք բոլորն էլ արդեն հրաժեշտ էին տվել նախկին մեղավոր կյանքին և ոտք դրել իրենց համար բոլորովին անծանոթ ու գաղտնիքներով լի մի նոր կյանք: Կյանք, որը լի էր Աստծո խոստումներով, բայց դեռևս ոչ մի լույս չէր ցոլում:
Տիգրանի և Հայկուհու Աստծուն ծառայելու տենչանքը, երաժշտական տաղանդն ու նվիրումը, թարմ և ազդեցիկ քարոզները շատ շուտով սկսեցին տարբերվել հիսունական եկեղեցու միօրինակ ու սահմանափակ ծառայություններից: Շուտով հիսունական եկեղեցում արգելվեց նրանց ծառայությունը, որոնցում նկատելի էին ժամանակակից երաժշտական ոճերի դրսևորոմներ:
Նորից հոգևոր փնտրտուքներ, գիշերային բուռն աղոթքներ, որոնց հիմնական բովանդակությունը Աստծուն ճանաչելու և ծառայելու, Նրա կամքն ու ուղին իմանալու ծարավն էր:
1999-2000թթ. էր, երբ պատահաբար Տիգրանի ձեռքին է հայտնվում Ռիգայի "Նոր սերունդ" նորաստեղծ եկեղեցու հովիվ Ալեքսեյ Լեդյաևի երաժշտական նախագծերն ու քարոզները: Սա խարիզմատիկակական նոր շարժում էր և հենց այն էր, ինչ նրանք փնտրում էին: Երկար ու ձիգ հոգևոր որոնումները արդարացրեցին իրենց: Աստված լսեց նրանց աղոթքները: Ա. Լեդյաևի քարոզներն ու երաժշտական նախագծերը գիտակցական հեղաշրջում առաջացրեցին երիտասարդ զույգերի կյանքում, որոնք սկսել էին արդեն պարբերաբար Աստծո հետ հաղորդակցության երեկոներ կազմակերպել հենց Տիգրանի տանը:
Հովվական կոչումը առաջին իսկ օրերից կարծես սկսել էր դրսևորվել Տիգրանի թե' խոսքում, թե' ծառայողական կյանքում, թե' նրա բազմաշնորհ տաղանդների մեջ և հատկապես նրա հոգատար ու քնքուշ նվիրված սրտում: Աստվածավախությունն էր, որ միայն որոշ ժամանակ արգելք էր` նրա շուրջ խմբված մարդկանց հովվական ծառայություն ընդունելու կանչին հապաղելուն: Սակայն Աստված արդեն սկսել էր նրան նախապատրաստել հենց խարիզմատական եկեղեցու հովիվ լինելու համար, և երկար հապաղելն անօգուտ էր: Տիգրանի և Հայկուհու հոգևոր խարիզման, ծառայողական նվիրումը, երաժշտական տաղանդը վստահություն և հավատ ներշնչեցին նրանց ծառայությունների նկատմամբ: 2002թ. արդեն 70-ից ավելի մշտական անդաներ ունեցող խումբը կապ հաստատեց Ռիգայի "Նոր սերունդ" եկեղեցու հետ:
Եվ անցնելով 8-ամյա դժվարին կայացման ճանապարհ, որտեղ լուրջ խնդիրներ և խոչընդոտներ են հաղթահարվել: Այսօր "Նոր սերունդ" եկեղեցին ձեռք է բերել արդեն բավականին կայուն դիրք քրիստոնյաների շրջանում իր առողջ ռազմավարության, ծառայողական ամուր թիմի և աստավծաշնչյան բարձրակարգ դպրոցի շնորհիվ: Նրա հոգևոր ծառայությունները, ծրագրերն ու երգերը մեծ պահանջարկ ունեն թե' Հայաստանում, թե' Սփյուռքում:
Հովիվներ Տիգրան և Հայկուհի Թադևոսյանները պարբերաբար հրավերներ են ստանում ծառայելու քրիստոնեական եկեղեցիներում: Եկեղեցին ունի գործող մասնաճյուղեր և շարունակում է ծառայել Աստծուն և հավատալ, որ քրիստոնեական արժեքները Հայաստանում կբարձրանան սոցիալական, քաղաքական և մշակութային կյանքի բոլոր ոլորտներում:
Ծառայել Աստծուն նշանակում է ծառայել մարդկանց, ծառայել մարդկանց նշանակում է ծառայել հասարակությանը, ծառայել հասարակությանը նշանակում է ծառայել պետությանը:
"Բոլոր գետերը հոսում են ծովը… դուրս են տարվում ծովը, որ առողջանան ջրերը" (Ժող. 1:7, Եզեկ. 47:8): www.norserund.am